Բեռլինը պատասխանել է Անկարայի արձագանքին՝ կապված Միջերկրական ծովում գերմանական ֆրեգատի կողմից թուրքական բեռնանավը կանգնեցնելու և խուզարկելու հետ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Sputnik լրատվական գործակալությունը։
Նոյեմբերի 22-ին Միջերկրական ծովում Եվրամիության «Իրինի» (հուն․` խաղաղություն) առաքելության շրջանակներում ստուգումներ իրականացնող գերմանական ֆրեգատի կողմից կանգնեցված բեռնանավը կասկածվում էր դեպի Լիբիա զենք տեղափոխելու մեջ։ Գերմանացի գլխավոր տեսուչը ցանկացել է ստուգել թուրքական նավը, սակայն պաշտոնական Անկարան վերջին վայրկյանին բողոքել է և թույլ չի տվել ստուգել նավը:
Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրետ Կրամպ-Կարենբաուերը պնդում է, որ գերմանացի զինվորները գործել են ըստ հարկի, և որ Անկարայի մեղադրանքներն անհիմն են:
Կրամպ-Կարենբաուերն ասել է. «Գերմանացի զինվորները գործել են ԵՄ «Իրինի» գործողության լիազորությունների շրջանակներում։ Զինվորներին առաջադրված մեղադրանքներն անհիմն են»:
Անկարայի կողմից արված հայտարարության մեջ, առանց «դրոշի պետության» (flag state) համաձայնության, «Իրինի» առաքելության նավ բարձրանալը որակվել էր որպես «անօրինական» պահվածք: Անկարայի կողմից հնչեցված քննադատություններից հետո ԵՄ-ի և Իտալիայի դեսպանները և Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել էին Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն, և թուրքական նավի դեմ «Իրինի» գործողությունը քննադատող բողոք էր ներկայացվել:
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44