«Սա պարտություն չէ, սա ջախջախում է, մեր բանակի տեխնիկայի 85 տոկոսը չկա, ոչնչացված է, ադրբեջանցիները հաշվում են, իրենց տարածքում է մնացել: Հիմա մեր ապուշ օպոնենտները կսկսեն ասել՝ էլի տվյալներ եք ասում»,- մամուլի ասուլիսում հայտնեց Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Վերջինս առանձնացրեց պարտության պատճառների երեք խումբ, որից առաջինը՝ քաղաքականը: Հրանտ Բագրատյանը քաղաքական պատճառները բաժանեց ենթակետերի և որպես առաջին հիշատակեց Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության չճանաչելը, որը սխալ էր և այն արձանագրեց նաև Պուտինը: Նախկին վարչապետը պնդեց, որ որպես 5-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր, երկու անգամ փորձ է արել, որ Արցախը ճանաչվի, բայց չի ստացվել: «Եթե գնաք ֆեյսբուքում նայեք, երբ սպտեմբերի 27-ին պատերազմը սկսվեց, անմիջապես գրեցի, որ գնացեք ԼՂՀ-ն ճանաչեք, որպեսզի ձեզ օգնեն»,- հայտարարեց Բագրատյանը և հավելեց, որ մինչև հիմա էլ Նիկոլ Փաշինյանի համարձակությունը չի հերիքւմ, որ այդ այլանդակություններն անելուց հետո գոնե ճանաչի ԼՂ անկախությունը: Քաղաքական երկրորդ սխալն, ըստ Հրանտ Բագրատյանի, հակառուսականությունն էր: Բանախոսը նկատեց, որ 25 տարի առաջ արցախյան բոլոր հաղթանակներն արձանագրվել են իր վարչապետության օրոք և այն ժամանակ ԱՄՆ-ն և Ռուսաստանը իրար հետ մոտ էին: Բայց 2014 թվականի Ուկրաինայի դեպքերից հետո այդ երկու պետությունները տարբեր բևեռներում են և այս իրավիճակում, ըստ նրա, կոմպլեմենտար քաղաքականություն իրականացնելու հնարավորություն չկա: «Մենք պետք է մնայինք, ինչքն ել այն սիրեինք, կամ չսիրեինք, պրոռուսական ծիրին մեջ»,- հայտարարեց Հրանտ Բագրատյանը և հավելեց, որ աշխարհում ընթացող դեգլոբալիզացիայի իրողության պայմաններում Հայաստանը կամ Թուրքիայի հետ պետք է լինենք, կամ Ռուսաստանի: Երրոդ ռազմավարական սխալը, ըստ Հրանտ Բագրատյանի, Իրանին նեղացնելն էր այն աստիճանի, որ վերջինս չցանկացավ իր տարածքով բեռներ տեղափոխելու թույլտվություն տալ: Բագրատյանը համոզված է, որ իշխանությունների չորրորդ սխալը Վրաստանի հետ իսկ հինգերորդը՝ Չինաստանին հետ հարաբերությունների փչացնելն էր: «Տիգրան Ավինյանի մակարդակով Հայաստանը ռեգուլյար ապտակում էր Չինաստանին, այն դեպքում երբ նա ասում էր, որ ունի ույգուրների խնդիր և հակաթուրքական պետություն է»,- հայտարարեց նախկին վարչապետը և համոզմունք հայտնեց, որ Հայաստանը դա արել է՝ մտնելով Ալիանսի մեջ, որը Չինաստանի դեմ է և մեկ օրակարգսյին հարց ունի՝ ինչպես պայքարել ույգուրների իրավունքների համար Չինաստանում:
«Այդ կազմակերպությունում Հայաստանը տոն է տալիս: Թուքերին ենք պաշտպանում, հասկանո՞ւմ եք»,- հայտարարեց Բագրատյանը: Վերջինս պնդեց, որ Արցախում իրականացված այս ամբողջ օպերացիաները կազմվել են Եվրոպայում, ՆԱՏՈ-ում և խոսվում է ՄԻ-6 -ի և նրա գործակալների մասին, որոնցից մեկը ՀՀ նախագահն է: Բագրատյանի պնդմամբ, երկրորդ խումբ սախալները վերաբերում է զինատեսակների ընտրությանը, իսկ երրորդը՝ կազմակերպչական խնդիրներին:
Աղբյուր` Panorama.am
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44