Դեմոկրատ Ջո Բայդենն ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների պատմության մեջ առաջինն է, որը հավաքել է 80 միլիոն ձայն: Այդ մասին վկայում են NBC հեռուստաալիքի հաշվարկները: Նրա տվյալներով՝ Բայդենն ԱՄՆ-ի ընտրությունների պատմության մեջ առաջինն է, որը հավաքում է 80 միլիոն 13 հազար 916 ձայն, հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը՝ 73 մլն 882 հազար 361, մյուս թեկնածուները՝ 2 մլն 867 հազար 746 հազար ձայն՝ միասին վերցրած:
Cook Political Report սոցիոլոգիական ֆիրմայի տվյալներով՝ Բայդենը հավաքել է 80 մլն 33 հազար 996 ձայն, իսկ Թրամփը՝ 73 մլն 878 հազար 907 ձայն: Fox News-ի հաշվարկները ցույց են տալիս, որ Բայդենին եւս շուրջ 30 հազար ձայն է մնացել մինչեւ 80 միլիոնը: Հաշվարկների տարբերությունը բացատրվում է նրանով, որ ԱՄՆ-ում չկա միասնական ընտրական հանձնաժողով, ընտրություններն անցկացվում են առանձին ընտրատարածքներում, իսկ արդյունքները հաշվում են ընտրատարածքների եւ նահանգների մակարդակով:
Ձայների ռեկորդային թիվը, որը տրվել է Բայդենի օգտին, ցույց է տալիս ինչպես ընտրություններին մասնակցության աճը, այնպես էլ բնակչության եւ ընտրողների թվի ընդհանուր աճը: Դրա հետ մեկտեղ ընտրողների ձայներն ունեն միայն խորհրդանշական նշանակություն: ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները որոշվում են նահանգներից քվեատուների թվով, ընդ որում կոնկրետ նահանգում հաղթողը վերցնում է դրա բոլոր քվեատուները: Բայդենը, ըստ նախնական տվյալների, Թրամփին ընտրություններում հաղթել է ոչ թե այն պատճառով, որ ստացել է ընտրողների 6 միլիոնով ավելի ձայն, այլ այն պատճառով, որ ոչ մեծ տարբերությամբ հաղթել է մեծ թվով քվեատուներ ունեցող այնպիսի հանգուցային նահանգներում, ինչպիսիք են Փենսիլվանիան, Ջորջիան եւ Միչիգանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
09:45
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01