««Մեզ մոտ, իհարկե, կա ներքաղաքական լարվածություն: Բայց ճշմարտությունն այն է, որ ընդդիմության կողմից հնչեցված կոչերը լայն տարածում չգտան հայ հանրության շրջանում»: Սրանք Նիկոլ Փաշինյանի խոսքերն են, որոնք քիչ է ասել, թե հերթական վրդովմունքի ու զայրույթի ալիք բարձրացրին հանրության շրջանում: Պատահական չէ, որ երեկ ողջ օրը մարդիկ բազմաթիվ հարցեր էին բարձրացնում, թե ինչ չափանիշներով է առաջնորդվում Փաշինյանը հանրության կարծիքի մասին նման «վարդագույն» պատկերացում ունենալու առումով:
Բանն այն է, որ նույն հարցազրույցի մեջ նշված «ժողովրդի կողմից ձևավորված իշխանություն» ձևակերպումն արդեն ակտուալ չէ: Մասնավորաբար, տարբեր տեղեկություններով, անցկացված սոցհարցումները ցույց են տալիս, որ Փաշինյանի վարկանիշը ներկայումս հազիվ տատանվում է 7-8 տոկոսի շրջանակում: Երևանի փողոցներում մեր թղթակցի հետ զրույցում քաղաքացիները նշում էին, որ, ամենայն հավանականությամբ, Նիկոլ Փաշինյանը առաջնորդվում է հենց իշխանության կառուցած ֆեյքային «ինդուստրիայի» սոցցանցային ակտիվությամբ, իսկ նրա միակ նպատակը թեկուզ մեկ օր ավելի պաշտոնին կառչած մնալն է:
Մարդիկ նաև նշում էին, որ Փաշինյանը իշխանության գալուց հետո արագ կտրվել էր իրականությունից, հիմա ընդհանրապես չի տիրապետում իրավիճակին և մանիպուլյացիաներ է անում:
Ի դեպ, անկարևոր չէ նշել, որ Փաշինյանի հրաժարականի անհրաժեշտության մասին նշել են Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական միավորները, մտավորականները, ԵՊՀ գիտխորհուրդը, Գիտությունների ազգային ակադեմիան, Սփյուռքի բազմաթիվ կազմակերպություններ և այլն, և այլն, այսինքն՝ հանրության գրեթե ողջ սպեկտրը:
Միևնույն ժամանակ շատ քաղաքացիներ մեզ հետ զրույցում ասում էին՝ թող դուրս գա փողոց, գնա գյուղեր, այն ժամանակ կտեսնի իր համար ողջ սարսափելի իրականությունը: Նաև հարց էին բարձրացնում, որ եթե հանրությունն իսկապես «ըմբռնումով է մոտենում» իրեն, ինչո՞ւ է հիմա իր ամեն տեղաշարժի ժամանակ ճանապարհներ փակել տալիս, ինչո՞ւ ռազմական դրությունը չի վերացնում, ինչո՞ւ է թաքնվում հանրությունից, ինչո՞ւ է մնացել «ֆեյքերի» ու, ըստ մամուլի տարբեր հրապարակումների, իր կեցավայրում ձևավորվող ինչ-որ կասկածելի խմբերի հույսին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55