«Թուրքի սահմանն այլևս, Նիկոլ Փաշինյանի «շնորհիվ», մեր հայրենիքի հսկայածավալ սահմանն է: Ասում եք՝ այս թուղթը եռակողմ ստորագրված փաստաթուղթ է, և այդ նվաստացուցիչ ժամանակացույցով մենք հայրենիք ենք հանձնում»,-ԱԺ-ում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և նկատեց, որ առաջիկայում քննիչ հանձնաժողովները ցույց կտան, թե Արցախի հանձնելը եղել է անմեղսունակության, տգիտության, դիլետանտիզմի, խելահեղ փառասիրության, թե դավաճանության արդյունք:
«Ադրբեջանում Նիկոլ Փաշինյանը դարձել է Ջոնի Բրջոնին: Ես անհարմար եմ զգում որպես հայ, ես ցավ եմ ապրում, գլուխս կախում եմ, չեմ ուզում նայել, քանի որ դա իմ հայի արժանապատվությունն է վիրավորում, որ մեջլիսում պատրաստվում են ներկայացնել նախաձեռնություն՝ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանի ազգային հերոս տալու»,-հայտարարեց պատգամավորը: Նկատելով, որ Ռուսաստանի և Պուտինի համար եռակողմ հայտարարությունը ստորագրած Նիկոլ Փաշինյանը դավաճան չի կարող լինել՝ Զոհրաբյանը հայտարարեց, որ դրա փոխարեն Ադրբեջանի և Ալիևի համար է ազգային հերոս: Ըստ պատգամավորի, իշխանությունները չեն ուզում ընդունել, որ Ցեղասպանությունից հետո կապիտուլացիայի փաստաթուղթը Հայաստանի ամենածանր հարվածն էր: Պատգամավորը հայտարարեց, որ մարդը, որը երկուսուկես տարի առաջ իշխանության եկավ որպես կուռք, երկու տարվա մեջ վերածվեց արհավիրքի, և հիմա անհետ կորածների ծնողների հետ հանդիպումների ժամանակ ամեն պատի տակ մի քանի թիկնապահ կա: «Այդ մարդը դարձել է Չեխովի «Պատյանով մարդը», նա վախենում է ամեն ինչից, ամեն տեղ դավադրություններ է տեսնում, բոլորի մեջ տեսնում է իր անձին, աթոռը վտանգող դավադրություն: Քաղաքակրթության, գալակտիկայի մեջ չի կարող լինել դեպք, երբ երկիրը ղեկավարի պարտված ղեկավարը: Հայաստանի անվտանգությունն այլևս մեծագույն ռիսկի տակ է, որովհետև Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով թուրքի սահմանը եկել է յուրաքանչյուրիս տուն»,-հայտարարեց Զոհրաբյանը: Ըստ պատգամավորի, ռազմական դրությունը պետք է հանվի, որ հնարավորություն լինի խորհրդարանում սկսել պարտված ղեկավարի իմպիչմենտի գործընթացը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը իշխանություններին մեղադրեց անգործության մեջ և հայտարարեց, որ այսօր զինծառայողների ծնողներ կան, որ չեչեն հեղինակությունների են փորձում դիմել, որպեսզի կարողանան տարբեր ճանապարհներով իրենց երեխաներին հետ բերեն:
Panorama.am
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44