«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանն այսօր հայտարարեց, որ պետական դավաճանության մասին հաղորդում ներկայացրեց ՀՀ Գլխավոր դատախազություն: Հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Արթուր Ղազինյանը հայտնեց, որ 44 օր տևած պատերազմի ընթացքում բոլոր կորուստները հետևանք են պատմական մասշտաբի պետական հանցագործության, դավաճանության: Նրա խոսքով՝ ՀՀ ՔՕ 299 հոդվածը՝ պետական դավաճանությունը, Հայաստանի 3-րդ Հանրապետության պատմության մեջ այս ծավալով, թերևս, կիրառվում է առաջին անգամ, և այն առերևույթ կատարվել է բարձրագույն պաշտոնատար անձանց՝ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության կողմից: Անդրադառնալով հանցագործության փաստական հիմքերին՝ Արթուր Ղազինյանը ընդգծեց բանակցային գործընթացի հետևողական և նպատակային տապալման, պետական կառավարման համակարգի կազմաքանդման, ներհասարակական պառակտում, ատելություն, թշնամանք ու անհանդուրժողականություն սերմանելու, Հայաստանի անվտանգային համակարգի կազմաքանդման, Հայաստանը տոտալ մեկուսացման մեջ թողնելու նպատակով: «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավարը ներկայացրեց այլ հիմքեր ևս՝ քաղաքացիական ավիացիայի կործանման, ռեգիոնալ ստատուս-քվոյի և ուժերի հավասարակշռությունը միտումնավոր և նպատակային խախտելու, ռազմավարական դաշնակիցների հետ հարաբերությունները դիտավորյալ և մտածված փչացնելու փաստերի մասին: Արթուր Ղազինյանն անդրադարձավ նաև պետական դավաճանության մոտիվին ու նպատակին՝ նշելով, որ պետական դավաճանության պատճառները, նպատակները դեռևս անհայտ են, և դրանք պետք է բացահայտվեն քրեական գործի լրիվ, համակողմանի և օբյեկտիվ քննության արդյունքում: «ՔՕ 299 հոդվածով նախատեսված արարքը դրսևորվել է մի խումբ բարձրաստիճան անձանց կողմից՝ թշնամական գործունեություն իրականացնելու համար թշնամուն օգնություն ցույց տալու միջոցով»,- նշեց Արթուր Ղազինյանը: Ղազինյանի խոսքով՝ ուսումնասիրելով պատերազմի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, ինչպես նաև հետպատերազմական հատվածում առանձին իրավասու բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարություններն ու բացահայտումները, տեղական ու միջազգային լրատվամիջոցների հրապարակումները, պարզ է դառնում, որ «ՀՀ որոշ բարձրաստիճան անձինք ենթադրաբար կատարել են ՀՀ ՔՕ-ով արգելված մի շարք հանցանքներ, այդ թվում՝ պետական դավաճանություն և պետական գաղտնիքի հրապարակում»: «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավարն ընդգծեց, որ վարույթն իրականացնող մարմինը պետք է ուշադրություն դարձնի Օնիկ Գասպարյանի՝ նոյեմբերի 17-ի հայտարարության վրա, Մովսես Հակոբյանի՝ ասուլիսում հնչեցրած հայտարարությունների վրա, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության վրա, որում նա նշել էր, թե հոկտեմբերի 20-ին եղել է պատերազմը դադարեցնելու հնարավորություն, սակայն հայկական կողմը չի ընդունել: «Վարույթն իրականացնող մարմինը պետք է պարզի, թե ինչ հանգամանքներում է հանձնվել Շուշի քաղաքը, ձեռնարկվե՞լ են արդյոք բոլոր անհրաժեշտ միջոցները և քայլերը Շուշի քաղաքի պաշտպանությունը կազմակերպելու համար, պաշտպանության կազմակերպմանը մասնակցե՞լ են արդյոք ՀՀ և Արցախի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումները, հնարավո՞ր էր արդյոք խուսափել նոյեմբերի 9-ին՝ Ադրբեջանի դրոշի օրը, Շուշի քաղաքը առանց մարտերի հանձնելուց: Կարո՞ղ էինք արդյոք մենք փրկել հարյուրավոր մարդկային կյանքեր, թե՞ ոչ: Այս հարցը պետք է դառնա նախաքննության հատուկ առարկա: Պետք է պարզվեն այս ստորագույն դավաճանության բոլոր էպիզոդները, գնահատվի իրավիճակը և տրվի քրեաիրավական գնահատական բոլոր գործողությունների համակցության կոնտեքստում»,- ասաց Արթուր Ղազինյանը: Ղազինյանի համոզմամբ՝ «ՀՀ ռազմաքաղաքական իշխանությունները պլանավորված և հետևողական կատարել են այնպիսի քայլեր, որպեսզի Արցախում ռազմական գործողությունները դադարեն Շուշին առանց մարտերի Ադրբեջանին հանձնելուց և Շուշիում Ադրբեջանի դրոշի օրը բարձրացվելուց հետո միայն»: Պետական դավաճանության մասին հանցագործության՝ Դատախազություն ներկայացնելուց հետո, ըստ Ղազինյանի, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով պետք է անհապաղ հարուցվի քրեական գործ, այն ըստ ընդհատության ուղարկվի ԱԱԾ քննչական դեպարտամենտ, իրականացվի բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, բացահայտվեն և քրեական պատասխանատվության ենթարկվեն կատարվածի համար մեղավոր բոլոր անձինք:
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01