Նիկոլ Փաշինյանը իր տված բոլոր խոստումները ձախողել է, Արցախի հարցով ստորագրությունն էլ միանձնյա և ճգնաժամի մեջ գտնվող կառավարման հետևանք էր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը:
«Ինչքան էլ Փաշինյանը փորձի մեղադրել նախորդներին, բայց եղբա՛յր, դու եկել ես, ստանձնել ես պատասխանատվություն՝ փոխելու, բա փոխիր, եթե չես կարողանում փոխել, դու պիտի գնաս, երկու տարի է՝ դա եք ասում, հիմա այս ամենը բերեց, աղետի հանգեցրեց»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե Փաշինյանը նշել էր՝ այս ամենի և այս ամենից հետո տեղի ունեցողի պատասխանատուն է, Ավետիսյանը արձագանքեց՝ ասում է, որ պատասխանատուն է, բայց այդ պատասխանատվությունը չի կրում:
«Պատասխանատվությունն այն է, երբ պետությունը տեր է լինում իր քաղաքացիներին: Ենթադրենք՝ դու մարդկանց հավաքել ես, զորահավաք ես արել, մարտադաշտ ես տարել, հիմա այդ մարդիկ գերության մեջ են, ինչի՞ հետ չեն գալիս: Փաստաթուղթ ես ստորագրել, փաստաթղթում գրված է՝ գերիների փոխանակման մասին, տարածքների հանձնման դիմաց գրված է ամսաթվեր, թե մինչև երբ պետք է լինի, բայց մյուսի դիմաց գրված չէ. արդյո՞ք մենք սպասում ենք հերթական խայտառակությանն ու ազգային ստորացմանը, որ օրինակ՝ Ալիևը Բաքվում հաղթական շքերթ կազմակերպի՝ հայ գերիների մասնակցությամբ, մենք սա ենք ուզո՞ւմ»,- ընդծեց փորձագետը:
Ավետիսյանի համոզմամբ՝ Փաշինյանն ունակ չէ հետևություններ անել և կանխատեսել, թե հաջորդ քայլն ինչ կարող է լինել: Նա շեշտեց, որ կան կոնկրետ հարցեր, որոնց ներկայիս իշխանությունը բացարձակ չի տիրապետում: Իսկ օրինակ փախստականների մասով նա նշեց, որ եթե առաջիկայում գործողություններ չարվեն, մասնավորապես, բնակֆոնդի և գյուղական համայնքների ստեղծման համար, ապա այդ մարդիկ արտագաղթելու են, իսկ այս խնդիրները պետք է այս մեկ տարվա մեջ կարգավորվեն, որին ներկայիս իշխանությունը ունակ չէ:
Դիտարկմանը՝ ԱԳ նորանշանակ նախարարը հայտարարել է, թե մենք ռազմական դաշտում պարտվել ենք, բայց դիվանագիտական դաշտում՝ ոչ, Ավետիսյանը պատասխանեց.«Բոլորն էլ հասկանում են, որ պատերազմները հաջորդում է դիվանագիտական պարտությանը: Մարդ պետք է ապաշնորհ լինի, որ չհասկանա՝ պատերազմները հաջորդում են դիվանագիտական պարտություններն ու ձախողումները: Հետևությունները դուք արեք. աշխարհում չկա նման դեպք, որ պատերազմ լինի, առանց նախապես դիվանագիտական պարտության»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի հավաքման և Ալիև-Փաշինյան հավանական հանդիպման մասին Ավետիսյանը նշեց, որ կոնկրետ պատկերացում չունի, սակայն առաջին հերթին, Փաշինյանը պետք է գնա.«Նիկոլ Փաշինյանը պետք է իր թիմով սիրուն գնա տուն, երաշխիք ստանա, որ նրանց՝ ֆիզիկական առումով վտանգ չի սպառնում և գնա, հակառակ դեպքում, եթե այս լարվածությունը սրվի, նրանց այդ երաշխիքը ոչ ոք չի տալու»:
Անդրադառնալով հրաժարականի պահանջին, Ավետիսյանն ասաց, որ շատ խաբուսիկ է, երբ փորձում են փողոցով չափել, որովհետև մարդիկ փոփոխությունների համար ոչ թե Նիկոլ Փաշինյանի կողքին էին կանգնել, այլ՝ իր տված խոստումների կողքին. «Այդ խոստումներն արդեն առոչինչ են: Այս եղած պայմաններում լավագույն լուծումը անցումային կառավարումն է. «Իմ քայլը» չի մասնակցի արտահերթ ընտրություններին և կապահովի այս ճգնաժամային կառավարման գործընթացը օրինակ՝ Մինսկի խմբում կամ այլ բանակցությունում և մենք կփորձենք հաղթահարել այս պրոցեսը և պատվով դուրս գալ»,-շեշտեց Ավետիսյանը:
19:40
19:25
18:47
18:39
18:22
18:04
16:59
16:43
16:19
16:02
15:41
15:06
14:56
14:43
14:43
14:28
13:50
13:38
13:13
12:53
16:24 26.06.25
20:45 26.06.25
12:53 27.06.25
11:15 27.06.25
23:45 26.06.25
12:03 26.06.25
12:17 26.06.25
12:36 27.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03