Ստեփանակերտ քաղաքի բնակիչները շնորհակալություն են հայտնել հրադադարի պահպանման պայմանավորվածությունը հսկող խաղաղապահ զորախմբի ռուս զինծառայողներին: Այս մասին ասված է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության կայքում:
Տեղի բնակիչներն ու Լեռնային Ղարաբաղի վարչակազմի ներկայացուցիչները այցելել են ռուսական խաղաղապահ դիրքեր և զինծառայողներին հանձնել մրգով լի զամբյուղներ ու ազգային քաղցրավենիք: Այցելուների խոսքով՝ այդպիսով նրանք իրենց երախտագիտությունն են հայտնել տարածաշրջանում խաղաղություն ապահովող ռուս զինծառայողներին։

Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները: Մեկ օրում ռուս խաղաղապահների աջակցությամբ Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 1700 փախստական: Նախկին բնակության վայրեր են վերադարձել արդեն շուրջ 19 հազար բնակիչներ, որոնք նախկինում ստիպված լքել են իրենց տները Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների պատճառով:
Լեռնային Ղարաբաղի բնակիչներին սոցիալական ենթակառուցվածքների և բնակելի տների վերականգնման համար ռուս խաղաղապահների կողմից ապահովվել է ավելի քան 300 տոննա շինարարական նյութերի անվտանգ առաքումը Ստեփանակերտ:

Հումանիտար ականազերծման կենտրոնի մասնագետներն իրականացրել են Ստեփանակերտ քաղաքի ավելի քան 1,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի պայթունավտանգ առարկաներից ինժեներային հետախուզում և մաքրում: Մեկ օրում հայտնաբերվել է 87 պայթյունավտանգ առարկա, որոնք դուրս են բերվել հատուկ պատրաստված վայր և ոչնչացվել։ Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության ընթացքում ինժեներական ստորաբաժանումների կողմից ականազերծվել է ավելի քան երկու հեկտար տարածք և շուրջ երեք կիլոմետր ճանապարհ, հայտնաբերվել և վնասազերծվել է 144 պայթյունավտանգ առարկա:
Լեռնային Ղարաբաղ, որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով, ուղարկվել է Արևելյան ռազմական շրջանի հատուկ նշանակության բժշկական ջոկատը, որի մասնագետները օգնություն կցուցաբերեն տեղի բնակիչներին:
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01