Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 26-ից 27-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 63 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Մասնավորապես՝ թմրամիջոցի մաքսանենգության` 10, անձնական ունեցվածքի գողության, խարդախության և հարկերից խուսափելու՝ 8-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, մարմնական վնասվածք պատճառելու, յուրացնելու կամ վատնելու, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, ծեծի և բռնություն գործադրելու հրապարակային կոչեր անելու՝ 2-ական, գույքը դիտավորությամբ վնասելու, սպանության սպառնալիքի, դատական ակտը չկատարելու, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու և հոգեմետ նյութեր բաց թողնելու կանոնները խախտելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, խարդախության 2 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44