Թուրքիան նախատեսում է վերանայել ԱՄՆ-ի նկատմամբ իր քաղաքականությունը Ռուսաստանի հետ տարաձայնությունների պատճառով: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, նման տեղեկություն է հայտնել Bloomberg- ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրները: Անկարան, Վաշինգտոնի հետ հարաբերություններ հաստատելով, ակնկալում է զենքի ստացման պայմանագիր կնքել: Բացի այդ, թուրքական իշխանությունները հույս ունեն, որ Միացյալ Նահանգները կօգնեն շրջանցել ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ առկա տարաձայնությունները, հայտնում են «Bloomberg»-ի աղբյուրները: Գործակալության տվյալներով՝ Թուրքիային ԱՄՆ-ի հետ մերձեցման է մղում ԱՄՆ ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակը և Եվրամիության պատժամիջոցների սպառնալիքը: Այդ որոշման պատճառ են նաև Սիրիայում, Լիբիայում տիրող իրավիճակի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում վերջերս տեղի ունեցած զինված բախումների շուրջ, Ռուսաստանի հետ ունեցած հակասությունները: Վերջին կոնֆլիկտում Անկարան աջակցում էր Ադրբեջանին: Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան հույսը դնում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների «նոր էջի» վրա ԱՄՆ նախագահ Ջոն Բայդենի երդմնակալությունից հետո: Նա հավելել է, որ շարունակելով կապել ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը F-35 կործանիչ ծրագրին Անկարայի մասնակցության հետ և սահմանելով պատժամիջոցներ՝ ԱՄՆ-ը խաթարում է Թուրքիայի հետ հարաբերությունները պաշտպանության ոլորտում:
09:45
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01