Արգենտինական ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ երկրի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը խախտել է սահմանադրությունը՝ կազմակերպելով ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի հետ հրաժեշտի մասշտաբային արարողություն ու հաշվի չառնելով կորոնավիրուսի համավարակի հետևանքով սահմանված համաճարակաբանական պահանջները, գրում է La Nacion թերթը։
«Միացյալ հանրապետականներ» լիբերալ ընդդիմության անդամներ Յամիլ Սանտորոն և Անտոնիո Ֆրատամիկոն դատական հայց են ներկայացրել դաշնային դատարան՝ մեղադրելով Ֆերնանդեսին սոցիալ հեռավորության պահպանման սանիտարային կանոնների խախտումը հրահրող իրավիճակ ստեղծելու համար։
«Պետության ղեկավարը խախտել է սահմանադրությամբ սահմանված հիմնարար սկզբունքներից մեկը՝ հավասարության սկզբունքը։ Ակնհայտ է, որ հուղարկավորությունների կազմակերպման հետ կապված երկակի չափանիշներ են կիրառվում։ Ամեն ինչ կախված է նրանից՝ հանրահայտ է հանգուցյալը, թե ոչ։ Եթե ոչ, ապա կիրառվում են COVID-19-ի կանխարգելման ստանդարտ կանոններ, իսկ եթե հանրահայտ է՝ չեն կիրառվում, և դա թույլ է տալիս միլիոնավոր մարդկանց հավաքվել Պլասա դե Մայոյում (Բուենոս Այրեսի կենտրոնական հրապարակը - խմբ.), հարակից փողոցներում ու Կառավարության տանը», - նշված է ընդդիմության ներկայացրած հայցում։
Հիշեցնենք, որ աշխարհահռչակ ֆուտբոլիստ, ֆուտբոլի աշխարհի չեմպոն Դիեգո Մարադոնան կյանքից հեռացել է նոյեմբերի 25-ին՝ 60 տարեկանում։ Մահվան պատճառ է դարձել սուր սրտային անբավարարությունը: Լեգենդար ֆուտբոլիստի մահվան կապակցությամբ երկրում եռօրյա սուգ է հայտարարվել:
Մարադոնային վերջին հրաժեշտ են տվել Բուենոս-Այրեսում` նախագահական պալատում: Նա հուղարկավորվել է Բուենոս Այրեսից 35 կմ հեռավորության վրա գտնվող Բելլա-Վիստա գերեզմանատանը, որտեղ հուղարկավորված են նաև աշխարհահռչակ ֆուտբոլիստի ծնողները։ Հուղարկավորության արարողությունն անցկացվել է նեղ շրջանակի մասնակցությամբ:
09:45
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01