ԱՄՆ-ում COVID-19 դեպքերի ընդհանուր թիվն ուրբաթ օրը կազմել է ավելի քան 12,8 միլիոն հիվանդ, հայտնում է Ջոնս Հոփքինսի համալսարանի կորոնավիրուսային կենտրոնը: Ըստ կենտրոնի տվյալների՝ զոհերի թիվն անցել է 263 հազարը: «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ, չորեքշաբթի օրը ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) հրապարակել է զեկույց, ուր չի բացառել, որ կորոնավիրուսով հիվանդների թիվը կարող է իրականում ութ անգամ գերազանցել հրապարակված դեպքերի ցուցանիշը, քանի որ շատերը չեն թեստավորվել ախտանիշներ չունենալու կամ այլ պատճառով: CDC- ի կարծիքով COVID-19 մահացությունների թիվը մինչև դեկտեմբերի 19-ը կհասնի 321 հազարի: Հիվանդանոցներում COVID-19-ից բուժվող հիվանդների թիվն այս պահին հասնում է 90 հազարի: Այս վիճակից ելնելով՝ CDC և տեղական իշխանությունները հորդորում են մարդկանց չճանապարհորդել և Գոհաբանության օրվա տոնակատարությունը իրականացնել ավելի փոքր շրջապատում: Սակայն, ըստ ԱՄՆ օդանավակայանների անվտանգության տվյալների, նոյեմբերի 20-ից 25-ն ընկած ժամանակահատվածում օդանավակայանների անվտանգության անցակետերով են անցել 900,000-ից մինչև 1 միլիոն մարդ ամեն օր: Սա մարտ ամսից ամենաբարձր ցուցանիշն է: Գոհաբանության օրվա ընթացքում ավելացել է նաև ավտոմեքենայով ճանապարհորդողների թիվը: Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիայի տվյալներով ՝ այս տոնի առթիվ ավտոմեքենաներով ճանապարհորդել է ավելի քան 47 միլիոն մարդ, ինչը զգալի աճ է նախորդ ամսվա հետ համեմատ:
09:45
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01