ARM | RUS |

Հոգեւոր Հայաստանը պարտվել է նոր Հայաստանին. Տավուշի թեմի առաջնորդ

29.11.20 | 23:03

Մենք պետք է ընդունենք, որ պարտվել ենք: Այս մասին իր հերթական ֆեյսբուքյան տեսաուղերձի ժամանակ ասել է Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: «Ես չեմ դադարելու խոսել դեռեւս այն իրականության մասին, որի մեջ մենք ապրում ենք: Եւ դարձյալ որպես պատգամ եւ ուղեցույց ուրիշ տեղ չունեմ ես նայելու, բացի Աստվածաշունչ մատյանը, Սուրբ գիրքը, որը դժբախտաբար մեզ համար շատ հաճախ եղել է ժամանակ առ ժամանակ ընթերցելու քիչ, թե շատ գեղարվեստական գիրք, երբեմն էլ նեղության մեջ կամ հիվանդության ժամանակ փորձելու ինչ-որ բան գտնել այնտեղ, նույնիսկ մոգական, կախարդական ուժ հաղորդելու եւ այդպիսով փորձելու մեր բավարարվածությունը գտնել: Այս օրերին անընդհատ ես աղոթքի, խոկումի, մտածումների մեջ փորձում եմ հասկանալ, թե հոգեւոր բովանդակությամբ ինչ է տեղի ունեցել եւ ինչ պիտի տեղի չունենա եւ ինչպես պետք է լինի մեր կյանքի զարգացումը, եւ այդ իմաստով, այո, ես դարձյալ շեշտելու եմ եւ ասելու եմ՝ մինչեւ այն ժամանակը, երբ բոլորով անխտիր՝ մեր երկրի առաջին պատասխանատուներից սկսած, երբ մենք չընդունենք, որ պարտվել ենք: Մենք պետք է ընդունենք, որ պարտվել ենք: Ես մի փոքր կանդրադառնամ, թե ինչպիսի արձագանքներ են եղել մեր նախկին խոսքերին, եւ մենք շեշտելու ենք դա՝ մինչեւ մենք չճաշակենք եւ չընդունենք խորությամբ, թե ինչպիսի վիճակում ենք գտնվում, մենք չենք կարող վերականգնումի տեսիլք ունենալ, ինչքան էլ գեղեցիկ այն ձեւակերպենք: Ո՛չ բիզնեսն է մեզ օգնելու, ո՛չ տնտեսությունն է օգնելու, ո՛չ էլ պարզ, մեծ ճառերն են օգնելու մեզ: Մեզ օգնելու է մեր ինքնագիտակցությունը, ինքնաճանաչողությունը եւ իրավիճակին ճիշտ գնահատական տալը հոգեւոր իմաստով, բովանդակությունը հասկանալ եւ այդպես փորձել առաջ շարժվել: Մեզ նաեւ ասում են, որ աշխարհիկ գործերով մի զբաղվեք, զբաղվեք հոգեւոր գործերով եւ ազգը համախմբելով: Այո, մենք հենց դրանով էլ զբաղվում ենք: Ուրեմն պիտի դադարեցնենք բոլոր սոցիալական ծառայությունները, ուրեմն պիտի դադաերցնենք բոլոր տեսակի աջակցությունները, որոնք ձեր կարճ գլխում աշխարհիկ գործեր են»,-ասում է նա: Նրա խոսքով` մեր ամբողջ գործունեությունը, առաքելությունը հիմնված է Աստծո պատգամի եւ խոսքի վրա, որի մեջ կարեւորագույն արժեքը՝ մարդը՝ որպես Աստծո ստեղծագործություն, ոչ թե որպես հումանիստական մոտեցում, ստեզծագործության թագն ու պսակը, որպես Աստծո հետ հաշտության գործիքը, փրկության ճանապարհորդը եւ նաեւ մարդու արժանապատվությունը բոլոր առումներով, եւ հետեւաբար, այս երկիրը մեր երկիրն է, սա կենսագրությունն է, մեր կյանքն է՝ իրա անցյալով, ներկայով, եւնաեւ ապագայով։ «Եւ այն ժամանակ, երբ այդ ծառայությունները բազում առիթներով եւ առումներով այս եկեղեցին իրականացնում է, ոչ մեկի աչքի եւ գլխի մեջ տեղ չի գտնում, որ դրանք աշխարհիկ գործեր են։ Եւ նույնիսկ այդ աշխարհիկ ասողներն են ակնկալում այդ աջակցությունը, եւ հսկայական բեռ է վերցվում հենց պետության ուսերից, որը, ես կարծում եմ՝ այդքան էլ ճիշտ չէ։ Այս խոսքերի համար էլ կարող եք քննադատել եւ նախատել, բայց դա այդպես է։ Եւ մենք բոլոր ծառայությունները կատարում ենք միայն ու միայն հոգեւոր բովանդակությամբ եւ արժեքով։ Հանեք մեր կյանքի ոլորտներից Աստծո ներկայությունն ու հոգեւոր բովանդակությունը, ամեն ինչ կդադարի գոյություն ունենալուց։ Այո, մենք պարտվել ենք մեղքին, եւ այս գիտակցությունը պետք է ամեն օր մեր մեջ լինի, սովորական չդառնա նորից մեր կյանքը, որովհետեւ մենք սովորական վիճակում չենք գտնվում։ Մենք կարող ենք հաղթահարել դա եւ սերնդեսերունդ ունենալ մեր փրկության ճանապարհը թե՛ երկրում եւ թե՛ երկնքում, եթե մեր հայացքները նաեւ այնտեղ են ուղղված»,- ասում է Տավուշ թեմի առաջնորդը։ Գալստանյանի խոսքով` մեծ իմաստով հոգեւոր Հայաստանը պարտել է նոր Հայաստանին, մարդը պարտվեց քաղաքացուն, պաշտամունքը պարտվեց ժամանցին, սեռը պարտվեց գենդերին, եւ վերջապես բարոյական հասարակությունը պարտվեց քաղաքացիական հասարակությանը։ «Ի՞նչ է նշանակում մենք պարտվել ենք մեղքին։ Որոհետեւ մեծ իմաստով հոգեւոր Հայաստանը պարտել է նոր Հայաստանին, մեծ իմաստով մարդը պարտվեց քաղաքացուն, պաշտամունքը պարտվեց ժամանցին, սեռը պարտվեց գենդերին, եւ վերջապես բարոյական հասարակությունը պարտվեց քաղաքացիական հասարակությանը։ Այս սկզբունքներն են, որոնց մենք չփորձեցինք անդրադառնալ։ Ծաղրվեց, խավարամիտ համարվեց ամեն ինչ, ազգային նկարագրի տեսիլքը դարձավ հետադիմական, դարձավ ոչինչ, կոսմոպոլիտիզմը դարձավ առաջադիմական, կրթությունը դարձավ ուղղակի ինչ-որ մի բան, որը պարտավոր ենք անել դպրոցում, թե դրսում, կրթությունը չդարձավ դաստիարակություն, չդարձավ ուղղություն, նկարագիր, չդարձավ ի վերջո մարդու ստեղծագործություն։ Գիտելիքը դարձավ զուտ փող վաստակելու միջոց, ոչ թե ներդնելու, ոչ թե զարգացնելու, ոչ թե զորացնելու, այլ դարձավ ուղղակիորեն առեւտուր, մտքի վաճառականություն դարձավ։ Եւ ես, երբ այս բոլորի մասին մտածում եմ եւ մտածում էի, անդրադառնում եմ, որ մենք, ինչպես դեռ 90-ական թվականների սկզբին, երբ մուտք էինք գործում մեր անկախության պատմության այս շրջափուլը, հստակ էր մեզ համար, որ մենք դառնում ենք անապատի ժողովուրդ։ Այն պատմությունն է կրկնվում մեզ համար, երբ Աստված եգիպտական գերությունից դուրս էր բերում իր ժողովրդին։ Կհավատաք այդ պատմության ճշմարտացիությանը որպես պատմական դեպք, թե չեք հավատա, բայց դա իրականությունն է որպես ուղերձ եւ կենդանի օրինակ, եւ տեսեք զուգադիպությունը. Ամբողջ այդ անապատի պատմության մեջ, որի մեջ հիմա նաեւ մենք ենք գտնվում, մենք չենք ազատագրվել, այլ ազատագրության ճանապարհի մեջ էր մտել, եւ մենք էլ մեր անկախության հռչակումից ի վեր չենք ազատագրվել գերությունից, մենք ընթանում ենք այդ ճանապարհով։ Մենք ազատագրված լինելու տեսիլք ունենք, բայց չենք ձեւակերպել դա, ազատությունը ի՞նչ է մեզ համար, ինչի՞ց ենք ազատագրվելու։ Սա խորքային հասկացողություն է մեզ համար եւ դժբախտաբար մենք մեր բոլոր ժամանակների կառավարիչներից սկսած չձեւակերպեցինք դա։ Այնպես, ինչպես անապատի ժողովուրդն էր։ Այո, ստեղծվեցին կառույցներ, կարգվեցին դատավորներ, զանազան պատասխանատուներ այդ թափառող ժողովրդի համար, տղի ունեցան զանազան դեպքեր դավաճանության, ոչ դավաճանության, հերոսական հաղթանակների դեպքեր տեղի ունեցան, տրվեցին օրենքներ, կարգեր։ Եւ ճիշտ այդ ժամին, երբ պետք է սրբագրոծվեր ժողովուրդը եւ իր ուղղությունը որդեգրեր դեպի վերջնական ազատագրում, դեպի Ավետյաց երկիր, ժողովուրդն իր առաջնորդներով խրախճանքի մեջ էր՝ ոսկե հորթի պաշտամունք ունենալով, այսօրվա լեզվով՝ բիզնեսի պաշտամունքն ունենալով։ Ոսկե հորթը խորհրդանշում է այն բոլոր արատները, որոնք գոյություն ունեն կյանքում։ Ամբողջացնելով՝ մենք պարտվեցինք ոսկե հորթին, մոռացանք, ընդհանրապես մեր կյանքից դուրս դրեցինք Աստծո ուղղության պատգամը։ Եւ այս ճանապարհի մեջ աստվածպաշտությունը դժբախտաբար խոցվեց անձնապաշտությունից, կռապաշտությունից եւ արձանապաշտությունից։ Եւ ինչպես մեր ժողովրդի մեջ ընդունված է ասել՝ Հայկը պարտվե՞ց գոռոզ Բելին, ես ասում եմ՝ ոչ, խոցվեց գոռոզ Բելից։ Մենք 30 տարի դեգերում ենք անապատում, սա պետք է յուրաքանչյուրիս մտածումի առարկան դառնա, մենք պատրանք չպետք է ունենանք, որ արդեն Ավետյաց երկրում ենք։ Մենք հիշել ենք շատ եւ դեռ կհիշենք, եթե չմաքրվենք այդ ախտից, 30 տարի առաջ եղած մեր գերության օրերի քաղցրությունը, ինչպես այդ ժողովուրդն էր հիշում, ազատության ճանապարհի մեջ գտնվող ժողովուրդը հիշում էր դեռ իր կենցաղից պարտված լինելը։ Ազատությունը պարտվեց կենցաղին։ եւ Աստված պատգամեց՝ ասելով՝ դուք չեք տեսնելու Ավետյաց երկիրը, տեսնելու են նրանք, ովքեր ազատության ճանապարհի մեջ ձեւակերպել են եւ ընթանում են դեպի այդ ազատությունն ու ազատագրումը»,-ասում է նա։ Սրբազանի խոսքով` մեր դիմաց 10 տարի ժամանակ կա ամփոփելու մեր դեգերումները անապատում եւ հաստատելու եւ նվաճելու: «Ամեն մարդ, ով ունեցել է գերության հիշողություն, ով ապրում է այդ գերության հիշողության կանոններով, նա մասնակցություն չի ունենալու եւ պատրաստ պիտի լինի չտեսնելու ավետյաց երկիրը։ Բայց ավետյաց երկիրը լինելու է, լինելու է մեր աղետյաց երկիրը։ Դաժան է լինելու դա չտեսնելը, այո, բայց դա անձնապաշտությունից վեր է, դա մեր հավիտենական ժողովրդի սերնդեսերունդ օրհնվելու պատգամն է։ Մենք ամիսներ շարունակ, եթե չասեմ տարիներով, անընդհատ խոսել ենք այսօրվա մասին, խոսել ենք, որ մեզ հաշտության օրակարգ է պետք։ Հաշտության օրակարգը չի նշանակում լղոզված իրականություն, ձեռքի ձեռքի տալ եւ վերջանալ, հաշտության օրակարգ նշանակում է՝ ամեն մարդ իր պատասխանատվությունը պետք է կրի դրա համար, մերձենա դրա համար։ Եւ առաջին հերթին այդ առաջարկությունը պիտի գա կառավարիչներից։ Հաշտության օրակարգը հրամայական է եղել եւ մնում եւ մնալու։ Այո, դա արյուն է պահանջում։ Աստված իրենից հեռացած ժողովրդի հետ հաշտվեց իր զավակի արյունով։ Հաշտությունը դյուրին բան չէ, դա զոհաբերություն է պահանջում, կտրվել է պահանջում բոլոր կապանքներից ու կախվածություններից։ Եւ այսօր էլ, այո, մեր իրավիճակին լուծում է անհրաժեշտ եւ այդ լուծումը այլ տեղից չի գալու, ժողովուրդը չի առաջարկելու, ոչ մեկ չի առաջարկելու այդ լուծումը, դրա պատասխանատուն պետք է լինեն մեր կառավարիչները։ Մենք ամիսներ առաջ նշեցինք ամիսներ առաջ, որ նշան մի փնտրեք տարբեր ձեւերով, մի փորձեք Աստծուն, նա ասում էր՝ այդ նշանը դաժան է լինելու, հնարավորությունը տվել է մեզ Աստված, այդ նշանի մեծագույն արտահայտությւնը մեր հաշտությունն է, որովհետեւ տունը որ մեջտեղից բաժանված է, դա սատանայից է եւ ավերակ է դառնալու։ Լղոզված խոսքեր չեն եկեք հաշտվենք, դա բոլորի պատասխանատվությունն է պահանջում, առանց մեղքը բարդելու ուրիշի վրա։ 30 տարի մեղադրել ենք բոլորին, բացի մեզնից։ Բոլորը ուրիշի աչքում մեղավոր են, բա ձե՞ր մեղավորությունը։ Պայմաններն են մեղավոր, հանգամանքներն են մեղավոր, աշխարհաքաղաքական վիճակներն են մեղավոր, սահմանների փակ լինելն է մեղավոր, նախկիններն են մեղավոր, ով ասես՝ մեղավոր է, ոչ ոք չասեց՝ ես եմ մեղավոր։ Հիսուսը ինքը վերցրեց բոլորի մեղքը իր վրա մարդկության հետ հաշտվելու համար։ Սա բացակայում է մեզ մոտ, որոհետեւ մեզ համար հավատքը կենդանության համար շատ քիչ աղերս ունի, այն մեզ համար պաշտամունքի մաս է կազմում երեւի, ավանդության մաս է կազմում»,-ասաց նա։ Տավուշի թեմի առաջնորդը ամփոփեց քարոզը ասելով, որ այս պատերազմը միջադեպերից մեկն էր, որ մեզ դաժան կերպով կանգնելու միջոց, հնարավորություն է տվել՝ հասկանալու, խորությամբ վերագնահատելու եւ ընթանալու դեպի ավետյաց երկրի տեսիլքը։ «Եւ այս պատճառով ինձ համար ամենասիրելի, մարգարեական, ցեղասպանության օրերից հետո գրված մեծագույն մարգարեությունը, որը մեզ համար ամենօրյա խորհուրդ պիտի լինի, վահան Տերյանի գրած տողերը, որոնք գրվել էին ցեղասպանությունից հետո տարաբախտ դարձած ժողովրդի համար եւ երբեք դադարեց ճշմարտություն լինելուց եւ նաեւ այս օրվա համար են՝ ասելք, որ «որպես փյունիք կրակից կելնես, կելնես նոր, գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր, արիացիր սիրտ իմ, ել հավատով տոկուն, կանգնիր հպարտ՝ որպես լույս, լեռն է մեր կանգուն»։ Դա պիտի լինի մեր ճանապարհը, բայց առանց հպարտության, այլ խոնարհումով, գիտակցությամբ, զղջումով,ապաշխարությամբ, արդեն իսկ մեր հերոս եղբայրների արյունը՝ որպես ապաշխարության, սրբագործման ճանապարհ, մեզ համար հեղվել է ընթանալու դեպի ավետյաց երկիր եւ պատրաստ լինելու նույնիսկ չտեսնեու այդ ավետյաց երկիրը, բայց պատրաս լինելու ծառայելու այն տեսնելու համար»,-հավելեց նա։


Նիկոլ Փաշինյանից հետո ամենամեծ վնասը Հայաստանի քաղաքական կյանքին հասցրել է Ռոբերտ Քոչարյանի քարոզչական թիմը. Արմեն Աշոտյան

Նիկոլ Փաշինյանից հետո ամենամեծ վնասը Հայաստանի քաղաքական կյանքին հասցրել է Ռոբերտ Քոչարյանի...

14:03

Գարեգին Բ Կաթողիկոսին Վրաստան մեկնել արգելելը բացասական կանդրադառնա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միջազգային հեղինակության վրա. Մելոյան

Գարեգին Բ Կաթողիկոսին Վրաստան մեկնել արգելելը բացասական կանդրադառնա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու...

13:55

Փաշինյանը բաց տեքստով հայտարարում է, որ եթե նեղն ընկնի` Ալիևի օգնությանը կդիմի. Արթուր Խաչատրյան

Փաշինյանը բաց տեքստով հայտարարում է, որ եթե նեղն ընկնի` Ալիևի օգնությանը կդիմի. Արթուր...

13:45

Ընդդիմության հիմնական հատվածի հայտարարությունները ենթադրում են պատերազմ. Սուրեն Պապիկյան

Ընդդիմության հիմնական հատվածի հայտարարությունները ենթադրում են պատերազմ. Սուրեն...

13:38

ՆԳ նախարարը չբացառեց՝ 1 տարեկան երեխայի սպանության փորձի գործով կարող է մեղադրանք առաջադրվել նաև ընտանիքի այլ անդամների (Տեսանյութ)

ՆԳ նախարարը չբացառեց՝ 1 տարեկան երեխայի սպանության փորձի գործով կարող է մեղադրանք առաջադրվել նաև...

13:28

Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում

Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական...

10:44

«Մարդ եք բերո՞ւմ մեր վրա»․ Թաթոյանը Փաշինյանին խորհուրդ տվեց հավաքել սրտիկները, պաչիկներն ու պատրաստվել նախկին դառնալուն

«Մարդ եք բերո՞ւմ մեր վրա»․ Թաթոյանը Փաշինյանին խորհուրդ տվեց հավաքել սրտիկները, պաչիկներն ու...

10:10

Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

09:35

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

09:02

Ողբերգական դեպք՝ Երևանում. Ուղևորն ավտոբուսից իջել ու մահացել է

Ողբերգական դեպք՝ Երևանում. Ուղևորն ավտոբուսից իջել ու մահացել...

21:19

Իրանը ստեղծում է նախադրյալներ՝ հետպատերազմական տարածաշրջանը վերաձևավորելու համար. Ոսկանյան

Իրանը ստեղծում է նախադրյալներ՝ հետպատերազմական տարածաշրջանը վերաձևավորելու համար....

21:02

Արփինե Սարգսյանը ծաղիկներ է խոնարհել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի կիսանդրուն

Արփինե Սարգսյանը ծաղիկներ է խոնարհել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի...

20:35

Ադրբեջանից վերադարձած Դավիթ Դավթյանը շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին՝ իր խնդիրները ուշադրության կենտրոնում պահելու համար

Ադրբեջանից վերադարձած Դավիթ Դավթյանը շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին՝ իր...

20:03

Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով ԱՄԷ-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը չի կայանա

Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով ԱՄԷ-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը չի...

23:22

Վթար՝ Կենդանաբանական այգու մուտքի մոտ. վիրավորներին տեղափոխել են տարբեր հիվանդանոցներ

Վթար՝ Կենդանաբանական այգու մուտքի մոտ. վիրավորներին տեղափոխել են տարբեր...

23:13

Վլադիմիր Գասպարյանի որդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում են հարուցել

Վլադիմիր Գասպարյանի որդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում են...

22:55

Հասարակությանը պիտի վերջապես բացատրվի, որ սա պաշտոնի կամ ցուցակի ընտրություն չէ. սա պատմական- քաղաքակրթական ընտրություն է. Վահե Հովհաննիսյան

Հասարակությանը պիտի վերջապես բացատրվի, որ սա պաշտոնի կամ ցուցակի ընտրություն չէ. սա պատմական-...

22:25

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի...

22:15

Իշխանությունն ամեն գնով փորձում է ահաբեկել հասարակությանը՝ պասիվացնելով ակտիվության ցանկացած դրսևորում. Տիգրան Աբրահամյան

Իշխանությունն ամեն գնով փորձում է ահաբեկել հասարակությանը՝ պասիվացնելով ակտիվության ցանկացած...

09:45

Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային...

09:02

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44