ԻԻՀ ռադիոհեռուստատեսության հայերեն ռադիոժամի տնօրենն անդրադարձել է այս արտասահմանյան ալիքի դերակատարությանը՝ տարածաշրջանի, հատկապես Ղարաբաղի իրադարձությունները լուսաբանելու հարցում: Այս մասին գրում է Pars Today-ը։ Ալիռեզա Հասանյանն ասել է. «Կովկասի մասին Իրանի գերագույն առաջնորդի տեսակետները մեկնաբանությունների և լուրերի զատորոշիչն են»: Հասանյանը Թասնիմ լարտվական ծառայությանը տված հարցազրույցում ասել է. «Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող պատերազմի ընթացքում, Իրանի հայերեն ռադիոժամի սկզբունքը եղել է պատերազմի և արյունահեղության փոխարեն խաղաղության և երկխոսության սկլզբունքը, հակամարտության քաղաքական լուծման անհրաժեշտությունն ընդգծելը, նկատի առնելով տարածաշրջանի իրավիճակը: Այս շրջանակնրում, լուսաբանվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի անգործությունը՝ հակամարտության լուծման հարցում»: Հայերեն ռադիոժամի տնօրենը հավաստիացրել է, որ ռադիոյի քաղաքականության կարևոր առանցքը կազմում է Իրանում տեղի ունեցող գործընթացների, այդ թվում Իրանի միջուկային գործունեության վերաբերյալ լսարանի պահանջները բավարարելը: Հասանյանն ընդգծել է. «Իր որդեգրած քաղաքականության հիմամբ, ռադիոն փորձում է բավարարել լսարանի ճաշակն, ինչը նկատելի էր ղարաբաղյան պատերազմի ընթացքում, որի ժամանակ, ռադիոալիքը գտավ մեծ լսարան: Որոշ օրերի, ռադիոալիքի կայքն ունեցել է ավելի քան 12 հազար այցելու»: Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմի մասին Հասանյանն ասել է, որ Իրանի հայերեն ռադիոալիքը պատերազմի ժամանակ աշխատել է որպես անկողմնակալ լրատվամիջոց և բնականաբար շարունակելու է այս գործընթացը՝ «հարգելով պատերազմի կողմերի իրավունքները, տարածքային ամբողջականությունը և հետևելով հեղափոխության առաջնորդի ուղեցույցին»: Նշվում է, որ Իրանի հայերեն ռադիոալիքն ամեն օր օրական երեք ժամ, հեռարձակում է ծրագրեր՝ ներքին և արտասահմանյան լսարանի համար: Ռադիոալիքն ունի կայք, և օգտահաշիվներ սոցիալական ցանցերում, որոնց միջոցով կապ է հաստատում իր լսարանի հետ:
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44