ARM | RUS |

Փրկել պետությունը Փաշինյանից. Գործողությունների ծրագիր. Վահե Հովհաննիսյան

30.11.20 | 12:15

Հիմա, այս օրերին, Հայաստանում ընթանում է հանրաքվե։ Սա մեր երկրորդ անկախության հանրաքվեն է։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը: Նա, մասնավորապես, նշել է.

«Հանրաքվեի է դրված հարցը՝ մենք պետություն ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ։ Այս հանրաքվեն ունի երեք շատ լուրջ միջազգային դիտորդ՝ Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան։ Մեր չհայտարարված հանրաքվեից հետո նրանք անելու են իրենց վերջնական հետեւությունը։ Ժամանակավոր կառավարությո՞ւն, թե՞ ժամանակավոր պետություն Սա է այս պահի ընտրությունը։ Ն. Փաշինյանի իշխանության մնալը նշանակում է՝ ընդունել մեր պետության ժամանակավորությունը։ Սա է չոր իրականությունը։ Միջազգային մեր երեք դիտորդները սա անմիջապես հասկանալու են։ Ն. Փաշինյանը դինամիկ աղետ է։ Նա որեւէ հաջորդ օր իր՝ նախորդ օրվա սխալը չի հասկանում։ Նա մինչեւ հիմա չի հասկացել, թե ի´նչ է տեղի ունեցել։ Նրա արհավիրքը ոչ մի կետում կանգ չի առնելու։ Տասն օր առաջ ունենայինք նոր իշխանություն՝ Սոթքի խնդիրը չէր լինի։ Եվ հետագայում նույնպես նույն տրամաբանությունն է լինելու։ Փաշինյանի մնալու պարագայում՝ պետության չմնալը ժամանակի հարց է։ Նոր կառավարությունը առաջին հերթին ուղերձ է դիտորդներին, որ մենք պետությունը պահելու ենք։ Այս ուղերձից հետո սկսվում է աշխատանքը՝ դժվար, ծանր, իրար լսելով, իրար հանդուրժելով, իրար օգնելով։ Ինչպես հասնել հաջողության Առաջարկում եմ որոշակիորեն փոխել պայքարի մարտավարությունը։ Ակնհայտ է, որ ճնշումը պետք է մեծացնել, բայց դա անել ոչ թե քանակի, այլ՝ որակի հաշվին։ Աշխարհում ոչ մի տեղ պետականության լինել-չլինելու հարցը չեն լուծում տնային տնտեսուհիներն ու զանգվածը։ Դա լուծում են կրթված եւ պետական մտածողությամբ վերնախավերը։ Ըստ այդմ պետք է. Մեծացնել հանրային ճնշումը՝ դրան տալով կառուցվածքային տեսք. Բուհերի գիտխորհուրդների հայտարարություններ, պետական եւ մասնավոր (ԵՊՀ օրինակով), Ակադեմիական ինստիտուտներ (Ակադեմիայի նախագահության օրինակով), Հեղինակավոր գիտնականներ, Մասնագիտական միություններ, Մշակութային հաստատություններ, Մշակութային գործիչներ, Լրատվամիջոցների ղեկավարներ, Մարզաշխարհի ներկայացուցիչներ, Խոշոր բիզնես ձեռնարկություններ, Նախկին զինվորականներ, ԱԱԾ-ականներ, ոստիկաններ, սպայակազմ, Հասարակական կազմակերպություններ, Սփյուռքի կառույցներ, Սփյուռքից հեղինակավոր անհատներ, այլ Այս պրոցեսն ունի շատ կարեւոր միջանկյալ արդյունք՝ ցույց տալ աշխարհին, որ մենք կենսունակ ազգ ենք, իսկ ինստիտուցիոնալ ճնշումները կարեւոր են նաեւ ցույց տալու համար, որ քիչ հետո մեր մեջքն ուղղվելու է պետության մակարդակով։ Խոսել «Իմ քայլի» հետ Երբ օրերի ընթացքում կունենանք երկրի կրթված համակարգերի եւ անհատների միասնական հրապարակված դիրքորոշումները, պետք է սկսել բաց եւ խաղաղ երկխոսություն՝ իշխող խմբակցության հետ։ ա/ Ն. Փաշինյանը, բանակցային գործընթացը հանգեցնելով փակուղու, չհասկանալով միջազգային եւ տարաշրջանային հարաբերություններից ոչինչ, չլսելով ոչ մեկին, մեզ հանգեցրեց ողբերգական պատերազմի։ Դա արեց առանց Ձեր՝ 90 տոկոսի իմացության։ բ/ Ն. Փաշինյանը պատերազմի ընթացքում ունեցել է ավելի վաղ այն դադարեցնելու հնարավորություններ, ինչը կփրկեր հազարավոր կյանքեր եւ բնակավայրեր։ Բայց նա հրաժարվել է եւ դա արել է առանց Ձեր 90 տոկոսի իմացության։ Գ/ Հայաստանն այսօր կանգնած է լրջագույն խնդիրների առաջ` անվտանգություն, սահմանների դելիմիտացիա, բարդ բանակցություններ, բանակի վերականգնում, տնտեսության կոլապս, բանկային համակարգ, գերիների վերադարձ, անհայտ կորածներ, տասը հազարից ավելի վիրավորների բուժում, վերականգնում, վերադարձ կյանք՝ սոցիալական ապահովություն եւ այլն, ահռելի արտագաղթի ռիսկ, պարտված ժողովրդի հոգեբանության հաղթահարում, նոր իդեաներով հայկական աշխարհի վերակազմավորում եւ այլն այլն։ Հատ-հատ բոլոր իմքայլական պատգամավորների հետ այս երեք կետերի մասին պետք է խոսել, լսել նրանց ու տալ հարցը՝ Դուք հասկանո՞ւմ եք, որ Ն. Փաշինյանի կառավարությամբ մենք չենք կարողանալու լուծել այս հարցերից եւ ոչ մեկը։ Սա պետականության խնդիր է, ու Ձեզնից պահանջվում է մեկ բան՝ «Քայլ արա, դուրս արի իմ քայլից» եւ որպես պատգամավոր ու քաղաքացի սկսիր աշխատել նոր պայմաններում։ Սկսենք իրար հետ հանգիստ աշխատել։ Հատուկ շեշտում եմ՝ «Իմ քայլի» հետ պետք է խոսեն կիրթ, գրագետ մարդիկ՝ խաղաղ, հարգալից մթնոլորտում։ Կազմվում են մի քանի հոգանոց պատվիրակություններ, զանգում ենք պատգամավորներին, խոսում, պայմանավորվում հանդիպման մասին։ Խոսել ԱԱԾ-ի, ոստիկանության եւ բանակի հետ Երբ ուժայինները կտեսնեն, որ իրենց առջեւ ոչ թե պետական հաստատությունների սեղան-աթոռ ջարդողներն են, այլ՝ երկրի հասարակական, գիտական, կրթական, մշակութային վերնախավերը, ապա բացառված է, որ երկխոսություն չկայանա։ Բովանդակությունը նույնն է՝ «Իմ քայլի» երեք՝ ա, բ, գ կետերը։ Ուժայիններից պահանջվում է մեկ բան՝ մնալ օրինականության դաշտում, չկատարել անօրիանական հրամաններ։ Ձեւավորենք փոխըմբռնում, որ մենք ունենք մեկ նպատակ՝ կանգնեցնել պետականության փլուզումը եւ օր առաջ ունենալ արդյունավետ աշխատող կառավարություն։ ԱԱԾ-ից մենք ունենք նաեւ մեկ այլ սպասելիք. ակնհայտորեն ուղղորդված տեղեկատվական դիվերսիա է կազմակերպվում հենց այս օրերին՝ հայաստանցի-ղարաբաղցի պառակտմամբ, մեր եւ ձեր բաժանմամբ։ Հնարավոր են նաեւ այլ վտանգավոր, ստոր գաղափարներ։ ԱԱԾ-ն պետության հենասյուներից է, իսկ այս գաղափարները՝ պետության տակի ռումբը. բացահայտե´ք դրանց կազմակերպիչներին, իրականացմանը ցանցը։ Հայտնի ՊՈԱԿ-ը կլինի, մի քանի օլիգարխի ֆեյքերի բանդան, դրսի ուժերը՝ ո´վ ուզում է լինի, բացահայտեք, ցույց տվեք հանրությանը։ Սա շատ կարեւոր է։ Մենք պետք է միասին բռնենք դրանց ձեռքը։ Խոշոր հրապարակային միջոցառումներ՝ հանրահավաքներ, երթեր... Քաղաքական խնդիրները լուծվում են քաղաքական ճանապարհով՝ քաղաքական հարթակներում։ Հանրային համարժեք ճնշումների ձեւավորման եւ տարբեր թեւերի հետ խաղաղ երկխոսության պայմաններում պետք է սկսել քաղաքական լուծումների ճանապարհային քարտեզի մշակում եւ հրապարակայնացում։ Այն ենթադրելու է նոր կառավարություն, որն ավելի ճիշտ է կոչել անցումային, կառավարության կազմում պետք է լինեն՝ բացառապես ունակ, գործունյա դեմքեր, այն կարող է ենթադրել նաեւ «Իմ քայլի» մասնակցությունը, խաղաղ աշխատանքային մթնոլորտ ԱԺ-ի հետ, մշտական երկխոսության ձեւաչափեր քաղաքական ուժերի եւ հանրության հետ, հրապարակային պարտավորություն՝ նոր ընտրական օրենսգրքի ընդունման, գուցե՝ Սահմանադրական փոփոխությունների մասին, եւ իհարկե՝ պետության համար կարեւորագույն հարցերի շուրջ առարկայական քննարկումներ՝ միակամ որոշումները բացառելով։ Անձնական երաշխիքներ Փաշինյանին։ Սպասվող հանրահավաքները պետք է հաղթեն որակով. ո´չ մի բերովի զանգված՝ ոչ մի կոնցեռնից, գրուպից, ...ցանցից, ...պրոմից եւ այլն։ Մեզ դա պետք չէ։ Սա պետականության խնդիր է, եւ ոչ՝ իշխանության։ Հրապարակում պետք է լինի երկրի սերուցքը, կրթված շերտը, գիտակից քաղաքացին։ Դուրս գանք հրապարակ՝ մենք, մեր ընտանիքներով, մեր երեխաների ձեռքը բռնած։ Սա պետք է լինի կրթված շերտի հեղափոխություն. «Նոր տարին՝ նոր կառավարությամբ» գաղափարով։ Սա´ է վերականգնվելու, պարտությունը անցյալում թողնելու եւ ինտենսիվ աշխատելու բանաձեւը։


Նիկոլ Փաշինյանից հետո ամենամեծ վնասը Հայաստանի քաղաքական կյանքին հասցրել է Ռոբերտ Քոչարյանի քարոզչական թիմը. Արմեն Աշոտյան

Նիկոլ Փաշինյանից հետո ամենամեծ վնասը Հայաստանի քաղաքական կյանքին հասցրել է Ռոբերտ Քոչարյանի...

14:03

Գարեգին Բ Կաթողիկոսին Վրաստան մեկնել արգելելը բացասական կանդրադառնա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միջազգային հեղինակության վրա. Մելոյան

Գարեգին Բ Կաթողիկոսին Վրաստան մեկնել արգելելը բացասական կանդրադառնա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու...

13:55

Փաշինյանը բաց տեքստով հայտարարում է, որ եթե նեղն ընկնի` Ալիևի օգնությանը կդիմի. Արթուր Խաչատրյան

Փաշինյանը բաց տեքստով հայտարարում է, որ եթե նեղն ընկնի` Ալիևի օգնությանը կդիմի. Արթուր...

13:45

Ընդդիմության հիմնական հատվածի հայտարարությունները ենթադրում են պատերազմ. Սուրեն Պապիկյան

Ընդդիմության հիմնական հատվածի հայտարարությունները ենթադրում են պատերազմ. Սուրեն...

13:38

ՆԳ նախարարը չբացառեց՝ 1 տարեկան երեխայի սպանության փորձի գործով կարող է մեղադրանք առաջադրվել նաև ընտանիքի այլ անդամների (Տեսանյութ)

ՆԳ նախարարը չբացառեց՝ 1 տարեկան երեխայի սպանության փորձի գործով կարող է մեղադրանք առաջադրվել նաև...

13:28

Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում

Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական...

10:44

«Մարդ եք բերո՞ւմ մեր վրա»․ Թաթոյանը Փաշինյանին խորհուրդ տվեց հավաքել սրտիկները, պաչիկներն ու պատրաստվել նախկին դառնալուն

«Մարդ եք բերո՞ւմ մեր վրա»․ Թաթոյանը Փաշինյանին խորհուրդ տվեց հավաքել սրտիկները, պաչիկներն ու...

10:10

Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

09:35

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

09:02

Ողբերգական դեպք՝ Երևանում. Ուղևորն ավտոբուսից իջել ու մահացել է

Ողբերգական դեպք՝ Երևանում. Ուղևորն ավտոբուսից իջել ու մահացել...

21:19

Իրանը ստեղծում է նախադրյալներ՝ հետպատերազմական տարածաշրջանը վերաձևավորելու համար. Ոսկանյան

Իրանը ստեղծում է նախադրյալներ՝ հետպատերազմական տարածաշրջանը վերաձևավորելու համար....

21:02

Արփինե Սարգսյանը ծաղիկներ է խոնարհել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի կիսանդրուն

Արփինե Սարգսյանը ծաղիկներ է խոնարհել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի...

20:35

Ադրբեջանից վերադարձած Դավիթ Դավթյանը շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին՝ իր խնդիրները ուշադրության կենտրոնում պահելու համար

Ադրբեջանից վերադարձած Դավիթ Դավթյանը շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին՝ իր...

20:03

Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով ԱՄԷ-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը չի կայանա

Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով ԱՄԷ-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը չի...

23:22

Վթար՝ Կենդանաբանական այգու մուտքի մոտ. վիրավորներին տեղափոխել են տարբեր հիվանդանոցներ

Վթար՝ Կենդանաբանական այգու մուտքի մոտ. վիրավորներին տեղափոխել են տարբեր...

23:13

Վլադիմիր Գասպարյանի որդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում են հարուցել

Վլադիմիր Գասպարյանի որդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում են...

22:55

Հասարակությանը պիտի վերջապես բացատրվի, որ սա պաշտոնի կամ ցուցակի ընտրություն չէ. սա պատմական- քաղաքակրթական ընտրություն է. Վահե Հովհաննիսյան

Հասարակությանը պիտի վերջապես բացատրվի, որ սա պաշտոնի կամ ցուցակի ընտրություն չէ. սա պատմական-...

22:25

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի...

22:15

Իշխանությունն ամեն գնով փորձում է ահաբեկել հասարակությանը՝ պասիվացնելով ակտիվության ցանկացած դրսևորում. Տիգրան Աբրահամյան

Իշխանությունն ամեն գնով փորձում է ահաբեկել հասարակությանը՝ պասիվացնելով ակտիվության ցանկացած...

09:45

Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային...

09:02

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44