Դուբայում նոյեմբերի 29-ին կայացել է «DIAFA» ամենամյա երաժշտական մրցանակաբախությունը, որին Հայաստանից մասնակցել է Իվետա Մուկուչյանը: Երգչուհին մրցանակը ստանալիս ասել է, որ այն նվիրում նահատակված հերոսներին: «Շնորհակալություն DIAFA մրցանակաբաշխության թիմին մեր մասին այսքան լավ հոգ տանելու համար: Մենք՝ արտիստներս, կարոտել էինք բեմը, շնորհակալություն, որ մեզ հնարավորություն էիք ընձեռել ներկայանալու ձեր առաջ Այս մրցանակը նվիրում եմ բոլոր հայ զինվորներին, ովքեր ընկել են: Նրանք քաջաբար կռվում էին Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի և Ադրբեջանի վայրագ հարձակումների դեմ: Ցանկանում եմ, որ աշխարհն ուղղի իր ուշադրությունն այն փաստի վրա, որ հենց այս պահին, երբ մենք այստեղ կանգնած խոսում ենք, Հայաստանում դանդաղ, բայց հստակ քայլերով երկրորդ ցեղասպանությունն է իրականացվում եւ հարյուրավոր հայ գերիներ Ադրբեջանում հալածանքների են ենթարկվում: Կուզեի, որ աշխարհը գիտակցեր, որ մենք ավելին ենք, քան քաղաքականությունը: Այս մրցանակը նվիրում եմ բոլոր զոհված հերոսներին, և, ցավոք, նաև իմ ընկերներին, ովքեր նույնպես ընկան ռազմի դաշտում, որպեսզի մենք հայերս շարունակենք ապրել: Հայաստանը կրկին ոտքի կկանգնի, քանի որ մենք երբեք չենք հանձնվում: Շնորհակալություն»,-ասել է Իվետա Մուկուչյանը: Հավելենք, որ DIAFA Distinctive International Arab Festivals Awards-ը ամենամյա հեղինակավոր միջոցառում է, որն անցկացվում է Դուբայում: Մրցանակը տրվում է անհատականություններին՝ հաշվի առնելով նրանց տարեկան ձեռքբերումները և ներդրումը հասարակության զարգացման գործում: Այս անհատներն ընտրվում են որակավորված հանձնաժողովի կողմից, և մրցանակները տրվում են տարբեր ոլորտներում իրենց մեծ ներդրումն ունեցած ներկայացուցիչներին, ինչպիսիք են`երաժշտություն, արվեստ, մշակույթ, բիզնես, մարդասիրական ծառայություններ և այլն:
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44