ՀՀ կենտրոնական բանկը 2019-ի 4-րդ եռամսյակից 2020-ի 3-րդ եռամսյակն ընկած ժամանակահատվածում վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրել է 1.25%-ով, որն ընթացիկ տարվա սեպտեմբերի վերջի դրությամբ կազմել է 4.25%։ Այս մասին ասվում է նշված ժամանակահատվածն ընդգրկող ԿԲ դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության մեջ։ Փաստաթղթում ասվում է, որ 2020-ի 4-րդ եռամսյակին նախորդող մեկ տարվա ընթացքում Հայաստանում պահպանվել է ցածր գնաճային միջավայր, որը պայմանավորվել է ինչպես պահանջարկի, այնպես էլ առաջարկի գործոններով։ Մասնավորապես, 2019-ի 4-րդ և 2020-ի 1-ին եռամսյակներում ՀՀ կառավարության կողմից իրականացվել է որոշակի զսպող հարկաբյուջետային քաղաքականություն, իսկ արտաքին աշխարհից փոխանցվել են հիմնականում գնանկումային ազդեցություններ։ «Ցածր գնաճին նպաստել են նաև մի շարք ապրանքային շուկաներում դիտված մրցակցային դաշտի փոփոխությունները և կարճաժամկետ սպառման ապրանքների շուկայից դեպի երկարաժամկետ սպառման ապրանքների շուկա պահանջարկի տեղաշարժը»,- նշել են հաշվետվության հեղինակները՝ հավելելով, որ այդ ընթացքում արձանագրվել է նաև մասնավոր սպառման համեմատաբար բարձր աճ՝ հիմնականում պայմանավորված ֆինանսական հատվածի կողմից վարկավորման դրական ազդեցությամբ։ Փաստաթղթում նաև ասվում է, որ 2020-ի 2-րդ և 3-րդ եռամսյակներում առաջացել են էական գնանկումային գործոններ՝ հիմնականում ածանցելով տարեսկզբից աշխարհում և Հայաստանում բռնկված Կորոնավիրուսային համավարակից, դրա կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներից և ձևավորված վարքագծային փոփոխություններից։ Ստեղծված իրավիճակում, չնայած իրականացված զգալի խթանող հարկաբյուջետային քաղաքականությանը, արձանագրվել է տնտեսական ակտիվության և համախառն պահանջարկի էական նվազում՝ հիմնականում պայմանավորված տնտեսական հեռանկարի հետ կապված մեծ անորոշությունների ներքո մասնավոր սպառման նվազման և ներդրումների հետաձգման հանգամանքներով։ «Գնանկումային ճնշումները չեզոքացնելու և գնաճը կանխատեսվող 3 տարվա հորիզոնում նպատակային ցուցանիշին մոտեցնելու համար ԿԲ-ն նշված ժամանակահատվածում ավելացրել է դրամավարկային խթանման չափը՝ աստիճանաբար իջեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ընդհանուր առմամբ՝ 1.25 տոկոսային կետով. 2020 թ. սեպտեմբերի վերջին այն կազմում է 4.25%»,- ասվում է հաշվետվության մեջ։ Ըստ ԿԲ-ի, 12-ամսյա գնաճը կարճաժամկետ հատվածում պետք է պահպանվեր ցածր մակարդակում, իսկ միջնաժամկետում մոտենար և կայունանար նպատակային 4% ցուցանիշի շուրջ։ 2020-ի սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 1.4%։
18:59
18:03
17:15
17:04
16:09
15:55
15:38
13:34
13:19
13:03
12:41
12:38
12:18
12:03
11:45
11:27
11:08
10:36
10:19
10:02
18:03 17.06.25
17:04 17.06.25
17:15 17.06.25
18:59 17.06.25
12:41 17.06.25
15:55 17.06.25
12:18 17.06.25
10:36 17.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03