Միացյալ Նահանգների փորձագիտական համայնքը չի կասկածում, որ Իրանում միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի սպանության հետեւում կանգնած է Իսրայելը, եւ հարցն այն է, թե որոնք էին դրդապատճառները: Այսպիսի գնահատական է հնչեցվել The Washington Post-ի կայքում հրապարակված մի քանի հոդվածում: «Ուրբաթ Իրանի գլխավոր միջուկային գիտնականի սպանությունից հետո հարցը, թե ով է իրականացրել այդ համարձակ հարձակումն օրը ցերեկով, փոխարինվել է հարցով, թե ինչու: Փորձագետները, հատուկ ուշադրություն չդարձնելով նրան, որ Իսրայելը հրաժարվում է մեկնաբանել սպանությունը, որը իսրայելական գաղտնի օպերացիաների նշաններն ուներ, սկսել են մտորել, թե ինչի էր ուզում հասնել վարչապետ Բենյամին Նեթանյահուն»,- նշվում է նյութերից մեկում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Պարբերականը մի քանի հնարավոր բացատրություն է տալիս: Դրանցից մեկի համաձայն` Իսրայելը կարող է փորձել ռազմական պատասխան հրահրել Իրանի կողմից, ինչն իր հերթին ԱՄՆ-ի համար «Թեհրանի միջուկային ծրագրին հարված հասցնելու խթան կհանդիսանա», քանի դեռ իշխում է հանրապետական Դոնալդ Թրամփի վարչակազմը, որը թշնամական է տրամադրված Իրանի իշխանությունների նկատմամբ: Մյուս վարկածի համաձայն` Իսրայելն օգտվել է առիթից վերացնելու իրանական միջուկային ծրագրի գլխավոր մարդուն` հուսալով, որ Իրանն ի պատասխան զսպվածություն կցուցաբերի եւ սրացում թույլ չի տա: Երրորդ բացատրությունը, որը մեջբերում է The Washington Post-ը, այն է, որ Իսրայելի իշխանությունները ձգտում են խարխլել պայմանները Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ հարաբերությունների վերականգնման համար, որը կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ում նոր վարչակազմի օրոք: The Washington Post-ում մեկ այլ հոդվածում հեղինակը համոզմունքն է հայտնում, որ հարձակման հետեւում կանգնած է Իսրայելը: «Մենք չգիտենք, թե ով է կոնկրետ ուրբաթ օրը սպանել իրանցի հայտնի միջուկային գիտնականին: Սակայն փորձագետների շրջանում արդեն կոնսենսուս կա, որ Մոհսեն Ֆախրիզադեի սպանության հետեւում կանգնած է Իսրայելը, եւ դա իմ գործընկերներին հաստատել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան»,- նշել է նա: «Թեհրանում նվաստացման եւ անհանգստության զգացումը կարող է բարդացնել լարվածությունը թուլացնելու Բայդենի ջանքերը»,- կարծիք է հայտնել հոդվածագիրը:
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01