Երեկ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցավ քննարկում՝ քննչական մարմինների ղեկավարների, գլխավոր դատախազի և մի շարք դատավորների/ դատարանների նախագահներ և այլն/ ու Բարձրագույն դատական խորհրդի մի շարք անդամների մասնակցությամբ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության թեման քրեական վարույթների քննությանն ու կոնկրետ անձանց նկատմամբ քրեական հետապնդումների, նրանց կալանավորումների կամ կալանավորումներից ազատ արձակելու հարցերն էին: Ինքնին պաշտոնական հաղորդագրությունը վկայում է անօրինական գործուղության մասին։ Այս մաիսն հոդված է հրապարակել «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը:
Նա մասնավորապես նշել է.
«Դատավորների մասնակցությունը այդպիսի քննարկմանը անընդունելի է, անթույլատրելի, նման ուղղվածությամբ քննարկումները վտանգում են դատական իշխանության անկախությունն ու հեղինակությունը:
Փաշինյանը, կորցնելով հանրային վստահության լեգիտիմությունը, փորձ է արել գնալ անթույլատրելի ճանապարհով։ Նա այս քայլով փորձել է երկու խնդիր լուծել, նախ՝ ցույց տալ, որ տիրապետում է իրավիճակին, մյուս կողմից ահաբեկել դատավորներին։ Եվ թեև քննարկումն ամբողջությամբ չլուսաբանվեց, այնուամենայնիվ պաշտոնական հաղորդագրությունը բացահայտեց հանդիպման անթույլատրելի նպատակները։ Խոսքը գնում է կոնկրետ քրեական գործի ուղղորդման, դատավորների նկատմամբ ճնշման մասին։ Պաշտոնական հաղորդագրությունը ինքնին բացահայտում է հանցագործության տարրերի առկայությունը։ Այս քննարկումը կարելի է դիտարկել քրեական օրենսգրքի 332 հոդվածի՝ արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու և Փաշինյանի կողմից շատ սիրված 300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգը տապալելու շրջանակներում։
Քննարկման բովանդակության և արդյունքների մասին շատ հակասական տեղեկատվություն է հասնում, ըստ որի փորձ է արվել դատարանները դնել դատախազության անուղղակի ազդեցության տակ։ Ըստ տարածվող տեղեկատվության քննչական ծառայություններից մեկի ղեկավարն էլ փորձել է զբաղվել իրենց հետ շատ սերտ կապերի մեջ գնտվող դատավորներից մեկի լոբբինգով, դրանով իսկ հաստատելով իշխանությունների կամակարտար դատավորների ցանցի առկայությունը։ Այս ցանցում առանցքային դեր է կատարում դատարաններից մեկի նախագահը, ով անձնական կապերով կապված է իրավապահ համակարգի հետ։ Վերջին երկու և կես տարվա ընթացքում այդ ցանցի միջոցով է ապահովվել քաղաքական պատվերների կատարումը։
Վարչապետի միակ հույսը մնացել է դատարանների նկատմամբ ճնշումները։ Առայժմ այդ ճնշումները իր մոտ առանձին դատավորներին և ԲԴԽ որոշ անդամներին կանչելով է դրսևորվում, բայց շատ բարդ է ասել, թե հետագայում այդ ճնշումներն ինչպիսի զարգացում և դրսևորում կստանան։ Եվ եթե հաշվի առնենք, որ ըստ շրջանառվող լուրերի, իմքայլական պատգամավորների նկատմամբ Փաշինյանն այլևս ազդում է քրեական հեղինակությունների միջոցով, ապա մտահոգության տեղիք է տալիս դատավորների նկատմամբ հետագա քայլերի տրամաբանությունը։
Կոչ եմ անում փաստաբաններին, իրավապաշտպանների հանդես գալ միասնական պահանջով՝ հրապարակել հանդիպման սղագրությունը՝ ամբողջությամբ և անհապաղ։
Եթե Փաշինյանը չի ուզում, որ հետագայում այս խորհրդակցությունը դառնա քրեական գործի հիմք, ապա պետք է հրապարակվի հանդիպման տեսագրությունը կամ սղագրությունը։ Հակառակ դեպքում միակ տեղեկատվության աղբյուրը լինելու է մասնակիցների մասնավոր զրույցները, որոնք փաստում են սահմանադրական կարգի կոպիտ խախտման փորձի մասին։
Եթե խորհրդակցությունը չհանրայնացվի, ապա սա բավարար հիմք է փաստաբանների համար հետագա քրեական գործերով բացարկ հայտնել այն դատարանների դատավորներին, որոնց նախագահները ներկա են եղել հանդիպմանը։ Այլապես յուրաքանչյուր գործով կասկածի տակ է դրվելու դատավորի անաչառությունը, մշտապես կասկածներ են մնալու գործադիրից կախվածության, գործադիրի ազդեցության և ճնշումների մասին»։
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01