ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրված Ջո Բայդենը շարունակում է նոր վարչակազմի նշանակումները: Օբամայի վարչակազմում Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսակիին նա նշանակում է որպես Սպիտակ տան խոսնակ: Նրա ընտրարշավի խոսնակ Քեյթ Բեդինգֆիլդն էլ կդառնա հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։ Բայդեն-Հարիս ընտրարշավում ավագ խորհրդական Սիմոնե Սանդերսը կզբաղեցնի փոխնախագահի պաշտոնում ընտրված Քամալա Հարիսի խոսնակի պաշտոնը: Բայդենի նախկին մամլո քարտուղար Էլիզաբեթ Ալեքսանդրը կլինի առաջին տիկնոջ հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրենը: Սպիտակ տան փոխխոսնակների պաշտոները կվստահվեն Բայդենի ընտրարշավի ավագ խորհրդականներ Քարին Ջին Պիեռին և Էշլի Էթինին: Փիլի Թոբարը, որը Սենատի փոքրամասնության ղեկավար Չաք Շումերի օգնականներից էր, ծառայելու է որպես հասարակայնության հետ կապերի բաժնի փոխտնօրեն: Նախագահ Դոնալդ Թրամփի հաղորդակցությունների հարցերով զբաղվող բաժնի մի շարք անդամներ ևս կանայք են, ինչպես օրինակ մամլո քարտուղար Քեյլի Մաքքենանին և Սպիտակ տան հաղորդակցությունների հարցերով տնօրեն Ալիսսա Ֆարահը: Ինչպես մամուլի հաղորդագրություններում է ասված, Բայդենը ընտրել է նաև տնտեսական հարցերով իր թիմի պաշտոնատար անձանց: Նիիրա Թանդենը, որը ներկայացնում է Ամերիկյան առաջընթաց վերլուծական կենտրոնը, շուտով ստանձնելու է բյուջետային ու կառավարման հարցերով տնօրենի պաշտոնը, Սեսիլիա Ռոուսը, որը մինչ այժմ եղել է Փրինսթոնի համալսարանի տնտեսական հարցերով պրոֆեսոր, կդառնա Տնտեսական խորհրդականների խորհրդի նախագահ:
17:33
17:15
14:18
14:05
13:44
13:32
13:25
12:45
12:36
12:22
12:06
11:16
10:33
10:04
09:04
17:46
17:39
17:22
17:07
16:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01