Ֆիլիպինների իշխանությունները կգնեն COVID-19-ի դեմ չորս ընկերությունների պատվաստանյութեր, այդ թվում` ռուսաստանյան «Սպուտնիկ V»-ն: Այդ մասին հայտարարել Է երկրի նախագահի մամուլի քարտուղար Հարրի Ռոքեն, որի խոսքը մեջբերում Է CNN Philippines հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ռոքեի խոսքով, որը վկայակոչում Է պատվաստման ծրագրի համակարգող Կառլիտո Գալվեսից ստացած տեղեկատվությունը, բացի ռուսաստանյան պատվաստանյութից, Ֆիլիպինները կգնեն չինական Sinovac ընկերության, ամերիկյան Pfizer-ի և բրիտանանկան AstraZeneca-ի պատվաստանյութերը: Ընդամենը Ֆիլիպինների իշխանությունները մտադիր են կորոնավիրուսի դեմ պատվաստել իրենց 60 միլիոն քաղաքացիների՝ կոլեկտիվ իմունիտետի հասնելու համար: Դրա համար նրանք հույս ունեն ծախսել ավելի քան 73 մլրդ ֆիլիպինյան պեսո (մեկուկես միլիարդ դոլար): Պատվաստանյութերի առաջին խմբաքանակը Ֆիլիպինները պլանավորում են ստանալ 2021 թվականի երկրորդ եռամսյակում:
Անցյալ շաբաթ ֆիլիպինյան իշխանությունները մասնավոր ընկերությունների մասնակցությամբ AstraZeneca-ի հետ համաձայնագիր են կնքել պատվաստանյութի 2,6 մլն չափաբաժին գնելու վերաբերյալ: «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատվաստանյութը մշակվել Է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Առողջապահության նախարարությունն այն գրանցել Է օգոստոսի կեսերին, որը աշխարհում գրանցված առաջին պատրաստուկն Է COVID-19-ի կանխարգելման համար: Դրա առավելություններն են՝ անվտանգությունը, արդյունավետությունը և երկարաժամկետ բացասական հետևանքների բացակայությունը: Այժմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ Է անցկացվում 40 հազար մարդու մասնակցությամբ:
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44