Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Էլինար Վարդանյանը, արձագանքելով ԱԱԾ կողմից այօր տարածած հաորդագրությանը, գրում է. «ԱԱԾ այսօրվա հաղորդագրության մեջ փորձ է արվում զանգվածային անկարգությունները կապել կոնկրետ քաղաքական գործիչների և կուսակցությունների հետ։ Մտահոգիչ է, որ ԱԱԾ-ն որոշել է շարժվել այս սյուժեով։ Հուսամ հասկանում են, որ սա բերելու է ներքին լրացուցիչ և անհարկի լարվածության։ Սա կեղծ ուղղություն է, որովհետև բոլորի աչքի առաջ է կատարվել պատմությունը, և ոչ ոք չէր կարող նախօրոք իմանալ, որ վարչապետը գիշերը բոլորից թաքուն կստորագրի նման փաստաթուղթ։ Կա տպավորություն, որ այնքան թաքուն է արվել, որ նույնիսկ ԱԱԾ-ն չի իմացել։ Ինչևէ։ Հաղորդագրության մեջ հիշատակվող անձինք և կազմակերպությունները վստահաբար պետք է դիմեն դատարան, պահանջեն փոխհատուցում, սա արժանապատվության հարց է։ Այս հարցում նրանք պետք է արժանանան հանրային բարձր աջակցության, քանի որ ԱԱԾ նման գործելակերպը պարզապես անընդունելի է։ Ոչ մի բանից հետևություն չի արվու՞մ։ Շատ ցավում եմ, որ ԱԱԾ-ն այս ծանր և ճակատագրական պահին զբաղվում է նման մանիպուլյացիաներով։ Շատ ավելի կարևոր հարցեր կան, որ պետք է լինեին ԱԱԾ ուշադրության կենտրոնում։ Այս պահին ԱԱԾ-ում պետք է արդեն իսկ հարուցված լինեին և քննության առարկա հանդիսանային բազմաթիվ այլ գործեր, այդ թվում պետք է արգելքներ սահմանվեին ՀՀ-ից կոնկրետ անձանց ելքի հարցում։ Արվո՞ւմ է դա, վստահ չեմ։ Սա պետության անվտանգության խնդիրն է։Սա երկրի հետագա գոյության հարցն է։ Ի վերջո, հարգելի ԱԱԾ,եթե խոսքը գնում է տարբեր քաղաքական գործիչների, կազմակերպությունների և կուսակցությունների աջակիցների մասին, ապա Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ նախկին աջակիցներ, այդ թվում մտավորականներ այսօր նրան մեղադրում են ոչ ավել, ոչ պակաս, դավաճանության մեջ։ Հետաքրքիր է, ի՞նչ քայլեր է ձեռնարկում ԱԱԾ-ն այս ուղղությամբ։ Մի դրեք խտրականություն աջակիցների մեջ»։
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44