Որոշիչ հանրահավաքի մասին վաղը հայտարարություն կլինի: Չեմ ուզում փակագծերը բացել, բայց թող՝ ժողովուրդն իմանա, որ այն սպասելիքները, որոնք բարձրաձայնվել են այս ընթացքում՝ ապագա զարգացումների հետ կապված, մեծ հանրահավաքի ժամանակ կներկայացվեն: Վաղը կհայտարարվի նաև երկրի ղեկավարի թեկնածուի անունը: Այս մասին հայտարարել էր ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:
Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ ընդդիմադիր կուսակցությունները այս ընթացքում վարչապետի իրենց թեկնածուի շուրջ գրեթե ամենօրյա քննարկումներ են ունեցել։ Դիտարկվել են բոլոր հնարավոր ու անհնար թեկնածուները։ Նախ գնացել են բացառման ճանապարհով՝ Ռոբերտ Քոչարյանն այդ փուլում դուրս է եկել։ Հետո քննարկումներ են ծավալվել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի վերաբերյալ։ Տեղեկությունների համաձայն նրա հնարավոր թեկնածության հարցը ևս արագ փակվել է։ Որպես վարչապետի հնարավոր թեկնածու դիտարկվել է նաեւ ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանն ու ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինս՝ հիշեցնենք հայտարարել էր, որ պատրաստ է իր վրա վերցնել պատասխանատվություն։ «Այո, ես պատրաստ եմ իմ վրա վերցնել պատասխանատվություն, բայց ես որտեղ կլինեմ այս մեր երկրի փրկության գործընթացում, մենք կորոշենք բոլորս: Ես չեմ ասել, որ պատրաստ եմ լինել վարչապետ: Ես ասել եմ, որ պատրաստ եմ վերցնել իմ վրա պատասխանատվություն»,-ասել էր նա: Այս ամբողջ ընթացքում քննարկումների առանցքում եղել է նաեւ Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետ, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի անունը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ այս պահին ընդդիմադիր ուժերի ամենահավանական թեկնածուն հենց նա է, և նրա անունն է հրապարակվելու վաղը, եթե վերջին պահին որոշումը անակնկալ չփոխվի։ Վազգեն Մանուկյանը 2009 թվականի մարտից 2019 թվականի դեկտեմբեր Հանրային խորհրդի նախագահն էր, իսկ 2019 թվականից՝ «Վերնատուն» հասարական- քաղաքական ակումբի նախագահ։
Irakanum.am
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
09:04
17:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44