«Սերունդներ կործանվեցին, բացի տարածքներ կորցնելը: Հադրութից եկած խմբի մեջ մի մայր ողբում էր, թե ի՞նչ է թողել, արցունքի առվակներ էին հոսում, տղան 10 տարեկան կլիներ, խոշոր աչքերը բաց՝ նայում էր մորը, դա այլևս կործանված սերունդ է, հիշում ու չեմ կարողանում ինձ զսպել»,-ասուլիսի ժամանակ հայտարարաեց բանաստեղծ, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանն՝ անդրադառնալով պատերազմի հետևանքներին: Նրա խոսքով, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը պատերազմ հաղթած մարդիկ են եղել, ովքեր իրենց զինակիցների հետ պարտադրել էին Ադրբեջանին զինադադար խնդրել:
«Ես չեմ հասկանում, թե մեր ժողովրդի հետ ի՞նչ է պատահել, ընդհանուր ամնեզիայի մեջ է, շողոքորթության, ստախոսության, ստորագույն խոստումներով, ասում եմ՝ ստորագույն, որովհետև դրանցից ոչ մեկը չի կատարվել, բերեցին իշխանության, թե ի՞նչ եղավ հետո, ժողովուրդը լավ գիտի: Ի՞նչ դաժան, չար ոգի էր, էդ չար ոգին, չար սերմն ո՞վ էր սնել և ի՞նչ սնունդով էր սնել, վրիժառության սնունդով, ոչ միայն այն մարդկանց, ովքեր պնդում էին, որ իրենցն է իշխանությունը, բայց զավթել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը»,-նկատեց բանաստեղծը և հավելեց, որ նրանց վրիժառությանը չափ ու սահման չկար և իրենց նպատակներին հասնելու մեջտեղ բերեցին ղարաբաղցիներ և հայաստանցիներ արտահայտությունը: Ռազմաիկ Դավոյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը չպետք է սպասեր, որ պահանջեին իր հրաժարականը, այլ հայտարարությունը ստորագրելուց հետո պետք է հայտարարեր իր հրաժարականի մասին: «Չի եղել սկզբից ո՛չ բարոյականություն, ո՛չ մարդկային արժանապատվության նշույլ, եթե մի արտահայտությամբ նկարագրելու լինեմ՝ աղբանոցից դուրս եկած ստահակ, որ եկավ ու հայտարարեց, որ բոլորին բոմժ եմ դարձնելու»,- ասաց բանաստեղծը և հավելեց. «Ղարաբաղի ժայռեղեն ժողովրդին վերածեց ավազի, փշրեց ժայռերը, հիմա էլ շաղ է տալիս ամբողջ աշխարհով մեկ»:
Աղբյուր` Panorama.am
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01