Թուրք զինվորականները մինչ այժմ չեն կարողանում կարգավորել երկրի տարածքում Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերի աշխատանքը ՝ համակարգերի աշխատանքում տեղի ունեցած միջամտության պատճառով: Նշվում է, որ ռուսական կողմը չի ցանկանում Անկարային տրամադրել այդ համալիրների աշխատանքի մասին լիարժեք տեխնիկական տեղեկատվություն եւ սեփական մշակումներում համալիրի համակարգերի օգտագործման իրավունք, գրում է Avia.pro-ն: «Թուրք զինվորականներն ակտիվորեն ուսումնասիրում են երկրի տարածքում Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերը՝ այդպիսով ցանկանալով ստեղծել սեփական անալոգները: Այնուամենայնիվ, տեխնիկական դժվարությունների պատճառով թուրք մասնագետներին, քիչ հավանական է, որ կհաջողվի իրականացնել այդ գաղափարը: Սակայն դատելով նրանից, որ Ս-400-երը մինչ այժմ չեն ընդունվել սպառազինության մեջ, կա ենթադրություն, որ թուրքերը խախտել են «Տրիումֆ» համակարգերի աշխատանքը, եւ այժմ համալիրները պարզապես անպիտան են հետագա օգտագործման համար: Էրդողանը հայտարարում է, որ համալիրներն ընդունվել են սպառազինության մեջ դեռեւս ապրիլին: Սակայն Թուրքիային Ս-400-երի վաճառքի պահից ի վեր անցել է ավելի քան մեկ տարի, եւ որեւէ շարժ չկա, խնդիրն առավել տարօրինակ է դառնում այն ֆոնին, որ Անկարան չի հրապարակել փորձարկումների ժամանակ թիրախների խոցումը: Այն, ինչ մենք տեսել ենք, հրթիռի արձակում է, այլ ոչ թե թիրախի խոցում»,-գրում է կայքը:
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01