Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)՝ որպես ոլորտը համակարգող կառույց, շարունակում է իրականացնել հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված ծրագրեր և ներկա դրությունից ելնելով՝ նոյեմբերի 12-ին ՏՀՏ համայնքի շրջանում և պաշտոնական առցանց հարթակներում տարածել էր հայտարարություն՝ մեկնարկելիք երեք նոր ծրագրերի վերաբերյալ։
Ի հավելումն միջոցառումների իրականացման մասին վերոնշյալ հայտարարությանը, ԱՏՁՄ-ն տրամադրում է ավելի մանրամասն տեղեկատվություն և ազդարարում, որ արդեն բաց են գրանցման թերթիկները:
Ծրագիր 1. ԱՏՁՄ-ն, պետական աջակցության փաթեթների շրջանակներում, տրամադրում է ուղղորդող աջակցություն Արցախի ՏՏ ոլորտի աշխատակիցներին և նրանց անմիջական ընտանիքներին՝ ապահովելու բնակության պայմաններ Արցախում և պետական աջակցությամբ նախատեսված այլ վայրերում: Գրանցման թերթիկը հասանելի է հետևյալ հղումով։
Ծրագիր 2. ԱՏՁՄ-ն վերսկսում է «Բանակից ՏՏ ոլորտ» ծրագիրը՝ նպատակ ունենալով լուծել շահառու խմբերի կրթության և զբաղվածության խնդիրը տեխնոլոգիական ոլորտում: ԱՏՁՄ-ն համատեղ աշխատում է նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ՝ ապահովելով մարտական գործողությունների մասնակից անձանց համար նախարարության կողմից իրականացվող տեխնոլոգիական կրթության հեռավար դասընթացներին անվճար մասնակցությունը (edu.hti.am): Վերջնական մասնակիցները ընտրվելու են հարցազրույցների և թեստավորման արդյունքում: Գրանցման թերթիկը հասանելի է հետևյալ հղումով։
Ծրագիր 3. ԱՏՁՄ-ն, միության անդամ կազմակերպության՝ «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմանդրամի հետ համատեղ, նախաձեռնում է համակարգչային ծրագրավորման և ինժեներության /Computer Science/ դասընթացի կազմակերպում Արցախի համալսարանների մաթեմատիկայի և բնագիտական ֆակուլտետների ուսանողների համար: Միության գործընկեր «ArmSec» հիմնադրամի հետ կկազմակերպվի կիբերանվտանգության դասընթաց: Առաջին խմբում ներգրավված կլինի ամեն մասնագիտացումից 10-15 անձ:
Միությունն ուղղորդում է նաև նրանց և նրանց անմիջական ընտանիքներին՝ օգտվելու համապատասխան պետական ծրագրերից՝ Արցախում և պետական ծրագրով նախատեսված այլ վայրերում բնակարաններ և բնակության պայմաններ ապահովելու համար: Գրանցման թերթիկը հասանելի է հետևյալ հղումով։
Հարցերի դեպքում անհրաժեշտ է գրել [email protected] էլ. հասցեին:
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44