Քաղաքացիական ավիացիայի կոմիտեյից հայտնում են․ «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ցավով տեղեկացնում է, որ 82 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ, ԽՍՀՄ վաստակավոր օդաչու Դմիտրի Ատբաշյանը։
Դմիտրի Ատբաշյանը շուրջ 17 տարի գլխավորել է Խորհրդային Հայաստանի քաղաքացիական ավիցիայի վարչությունը: Նրա ղեկավարման տարիներին հայկական ավիացիան գրանցել է մեծ վերելք՝ հիմնել է ՀՀ օդանավակայանային ցանցը, որի շրջանակներում կառուցվել են 10-ից ավելի տեղական օդանավակայաններ, ինչպես նաև համալրվել և արդիականացվել է օդանավային շարժակազմը: Հայաստանը եղել է ԽՍՀՄ առաջին հանրապետություններից մեկը, որտեղ շահագործվել է ԻԼ-86 օդանավը:
Մեծ է եղել Դմիտրի Ատբաշյանի ավանդը նաև մասնագետների պատրաստման և համալրման գործընթացում: Հայաստանցի ավիացիոն մասնագետները ճանաչված են եղել ինչպես ԽՍՀՄ տարածքում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:
Հարկ է նշել, որ յուրաքանչյուր հայի ծանոթ «Զվարթնոց» օդանավակայանի շրջանակաձև ուղևորային համալիրը նույնպես կառուցվել է Ատբաշյանի մեծ ջանքերի և եռանդի շնորհիվ:
Դմիտրի Ատբաշյանի ղեկավար գործունեությունը զուգորդվել է նաև թռիչքային աշխատանքով: Թռիչքային գործունեության ընթացքում, որպես օդանավի հրամանատար, նրա հաշվին է գրանցված շուրջ 11 հազար ժամ՝ ԱՆ-2, ԼԻ-2, ԻԼ-12, ԻԼ-14, ԻԼ-18, ՏՈւ-154 և ԻԼ-86 տիպի օդանավերով:
Լինելով օդաչու-հրահանգիչ, Ատբաշյանը մեծ ավանդ է ունեցել նաև օդաչուական անձնակազմերի պատրաստման գործընթացում:
Նշանակալի է եղել Դմիտրի Ատբաշյանի դերը նաև ետխորհրդային տարիներին: 2009 թվականից ղեկավարելով Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական ավիացիայի վարչությունը՝ Ատբաշյանը կազմակերպել և ղեկավարել է Ստեփանակերտի օդանավակայանի վերակառուցման աշխատանքները, որի արդյունքում կառուցվել է նոր ուղևորային համալիր և օդանավակայանը համապատասխանեցվել է միջազգային չափանիշներին:
Դմիտրի Ատբաշյանի հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում և ՀՀ քաղաքացիական ավիացիայի պատմության մեջ:
Ի խորոց սրտի ցավակցում ենք Դմիտրի Ատբաշյանի ընտանիքին, ընկերներին և ավիատորներին»։
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01