ԱՄՆ-ի պաշտպանության բյուջեի նախագիծը (սկսվել է հոկտեմբերի 1-ին), որը համաձայնեցվել է ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում, ենթադրում է պարտադիր պատժամիջոցների կիրառում Թուրքիայի դեմ՝ ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման պատճառով: Այս մասին գրում է Tass-ը։ «Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 30 օր անց, [ԱՄՆ] նախագահը պետք է կիրառի հինգ կամ ավելի սահմանափակումներ, որոնք շարադրված են «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդների դեմ պայքարի մասին» օրենքի 235-րդ բաժնում, ցանկացած անձի նկատմամբ, որը գիտակցաբար մասնակցել է С-400 համակարգերի ձեռքբերմանը», - ասված է նախօրեին հրապարակված փաստաթղթում: Հիշեցնենք, որ Ռուսաստանը և Թուրքիան 2017-ին պայմանագիր կնքեցին Մոսկվայի կողմից Անկարային С-400 համալիրների մատակարարման մասին: Թուրքիան ՆԱՏՕ-ի առաջին երկիրն էր, որը ձեռք բերեց այդ համակարգերը Ռուսաստանից: Անկարայի որոշումը խիստ բացասական արձագանք առաջացրեց ԱՄՆ-ի և ընդհանուր առմամբ դաշինքի կողմից: ԱՄՆ-ը չի դադարում փորձել ստիպել Թուրքիային հրաժարվել ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերից: Հաշվի առնելով այն փաստը, որ Թուրքիան չի հանձնվում ճնշումներին, Վաշինգտոնը Անկարային հեռացրեց ամերիկյան F-35-երի արտադրական ծրագրից: Բացի այդ, Միացյալ Նահանգները սպառնում են Թուրքիային С-400- ի գնման համար մի շարք միակողմանի պատժամիջոցների ներդրմամբ, բայց չի շտապում այդ քայլերը ձեռնարկել, քանի որ վախենում է ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակցի հետ հարաբերությունների հետագա սրումից, իսկ Անկարան զգուշացնում է, որ չի թողնի անպատասխան այդպիսի սահմանափակումների կիրառումը: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հոկտեմբերին նշել էր, որ Անկարան մտադիր չէ հրաժարվել С-400-ից՝ չնայած Միացյալ Նահանգների ճնշմանը:
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01