Ավելի քան 100,000 մարդ Ռուսաստանում արդեն պատվաստվել է COVID-19-ի դեմ՝ ստանալով ռուսական Sputnik V պատվաստանյութը: Այդ մասին ասել է Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։ Ըստ նրա՝ աշխարհում ավելի քան 45,000 մարդ մասնակցում է Sputnik V-ի փորձարկումներին: Նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ կարգադրել էր իշխանություններին հաջորդ շաբաթ սկսել զանգվածային կամավոր պատվաստումներ: Sputnik V պատվաստանյութը, ըստ ռուսական կողմի, 90%-ով ավելի արդյունավետ է, քան մարդկանց COVID-19-ից պաշտպանելու միջազգային չափանիշները: Sputnik V-ն՝ ռուսական արտադրության երկու պատվաստանյութերից մեկը, որը մինչ այժմ ստացել է ներքին կարգավորող մարմնի հաստատումը, չնայած կլինիկական փորձարկումների թերացումներին: Այն պահանջում է երկու ներարկում: Երրորդ պատվաստանյութը նույնպես մշակման փուլում է: Ռուսաստանում վարակի աճը դանդաղել է նոյեմբերի 27-ին բարձր ցուցանիշից ի վեր՝ գրանցվելով օրական առնվազն 25,345 նորդեպք: «Դոմոդեդովո» հիվանդանոցի գլծավոր բժիշկ Անդրեյ Օսիպովի խոսքով՝ իրենք պատվաստել են մի քանի մարդու, ովքեր 60 տարեկանից բարձր են, որևէ կողմնակի ազդեցություն կամ բարդություն չի եղել: Պատվաստումը հաջողությամբ շարունակվում է, Sputnik V պատվաստանյութը նորմալ աշխատում է և բավականին արդյունավետ է,-ասել է նա: Կամավոր պատվաստվողներից ուսուցչուհի Սուլֆիա Սոսնովսկայան ասել է. «Ես դա արեցի նախ և առաջ իմ և իմ հարազատ մարդկանց անվտանգության համար: Ես նախկինում չէի հավատում (կորոնավիրուսին) և կարծում էի, որ դա նույնիսկ կեղծիքի որոշ ֆանտազիաներ են, մինչև որ իմ հարազատ անձը վարակվեց: Այսպիսով, ես որոշեցի լինել առաջինը իմ ընտանիքում և պատվաստվել: Ես ուզում եմ, որ իմ ամբողջ ընտանիքը պատվաստվի»:
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01