Մոլդովայի նորընտիր նախագահ Մայա Սանդուն վարչապետ Իոն Կիկուի հետ հեռախոսազրույցում ասել է, որ երկրին այլ կառավարություն ու նոր խորհրդարան է պետք: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»գործակալությունը:
«Ես հեռախոսազրույց եմ ունեցել վարչապետ Կիկուի հետ: Ես նրան ասել եմ, որ երկրին անհրաժեշտ է նոր խորհրդարան և այլ կառավարություն: Կառավարության հրաժարականն այս նպատակին հասնելու ամենակարճ ճանապարհն է»,-հայտարարել է Սանդուն:
Նա նաև ասել է վարչապետին, որ կառավարության կողմից մշակված 2021 թվականի պետական բյուջեի նախագիծը «ի վիճակի չէ օգնել քաղաքացիներին»:
Նոյեմբերի 15-ին Մոլդովայում անցկացվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Մոլդովայի քաղաքացիները պետության ղեկավար էին ընտրում առաջիկա 4 տարիների համար:
Ընտրությունների երկրորդ փուլում նախագահի թեկնածուներն էին նախկին վարչապետ Սանդուն և գործող նախագահ Դոդոնը, որը հավակնում էր երկրորդ ժամկետի: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, նախագահական ընտրություններում Սանդուն հաղթել է ձայների 57,75%-ով, Դոդոնի օգտին քվեարկել է ընտրողների 42,25%-ը: Մոլդովայի նոր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին:
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01