«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի 8-ին մեկնարկելու է ԱԺ հերթական նստաշրջանը: Դրանից մեկ օր առաջ՝ դեկտեմբերի 7-ին, տեղի է ունենալու ԱԺ խորհրդի նիստ, որի ժամանակ էլ կհաստատվի նստաշրջանի օրակարգը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրակարգում ընդգրկված է լինելու 25 հարց, որից պարտադիր քննարկման է ենթակա 10 հարց:
Ընդ որում, խորհրդարանը մյուս շաբաթ երեք քվեարկություն կունենա: Նախ՝ Ազգային ժողովի պատգամավորները պետք է Վճռաբեկ դատարանի նախագահ ընտրեն. միակ թեկնածուն Լիլիթ Թադեւոսյանն է, որն այժմ հանդիսանում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը:
Ընդ որում, խորհրդարանում նրա թեկնածությունը ներկայացնելու է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը: Վճռաբեկ դատարանի նախագահի տեղը թափուր է Երվանդ Խունդկարյանի՝ ՍԴ անդամ ընտրվելուց հետո: Նկատենք՝ նա մասնակցել էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, որը առաջացրել էր մյուս գործընկերների դժգոհությունը:
Ավելին, դատական համակարգում խոսակցություններ էին տարածվել, թե նա հանդիպման էր գնացել վարչապետի հետ իր՝ դատարանի նախագահի ընտրությունն ապահովագրելու համար: Այս ընտրությունից հետո թափուր է նաեւ դատավորի հաստիքը, քանի որ Խունդկարյանը նաեւ դատավոր էր: Այսպիսով, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի եւ Արսեն Մկրտչյանի թեկնածությունները:
Բացի այս, Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրություն տեղի կունենա, թեկնածուն էլ առաջադրված է իշխող «Իմ քայլ»-ի կողմից. թեկնածուն Դավիթ Նահապետյանն է: Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուն էլ Կարեն Առուստամյանն է: Թերեւս թեժ քննարկում է սպասվում ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությամբ: Դեկտեմբերի 8-ի նիստում անցկացվելու է հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկում, որի առարկան հայ ռազմագերիներին եւ գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու հարցն է:
Մասնավորապես, բացի քննարկումից, ընդդիմադիր պատգամավորներն առաջարկում են հայտարարություն ընդունել եւ կոչ անել ավելի ակտիվ աշխատանքի: Բացի այս հարցերից, հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկված է նաեւ ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին նախագծի քննարկման շարունակությունն ու քվեարկությունը: Սպասվում է, որ նոյեմբերի 9-ի հայտնի դեպքերից հետո այս նստաշրջանն արդեն կվարի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը»:
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
09:04
17:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44