Նիկոլ Փաշինյանի ամեն մի օրը մեզ ամիսներով հետ է գցում, Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում ասաց Հայրենիքի փրկության խորհրդի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։ «Ինչքան շուտ մենք նրանց հեռացնենք, այնքան արագ կգնանք ճանապարհով, որով 1988թ.-ին գնացինք և հասանք հաղթանակների։ Նիկոլ Փաշինյանը մի բան էլ պետք է հասկանա, որ ինչքան շուտ հրաժարական տա, այդքան իր համար լավ։ Եթե ստեղծված այս շարժումը չհաղթի՝ գազազած ժողովուրդն իրեն կհոշոտի։ Այս շարժումն այն ճանապարհն է, որը հնարավորություն է տալիս քաղաքակիրթ ձևով փոխել իրավիճակը Հայաստանում։ Ձախողեց՝ ավելի վատ է լինելու, բայց ինքը բոլոր դեպքերում գնալու է», - ասաց Մանուկյանը։
Նա նշեց, որ ձևավորվելու է ժամանակավոր կառավարություն, ապա թվարկեց, թե ինչ խնդիրներ է լուծելու այդ կառավարությունը. «Առաջինը՝ երբեք չենք հաշտվի այդ եռակողմ հայտարարության հետ, բայց այդ փաստաթուղթը դե ֆակտո աշխատում է, և չենք կարող այն փոխել կամ հրաժարվել դրանից։ Այդ պայմանագիրը կազմված է շատ փնթի, բացթողումներով։ Այս նոր կառավարությունը պետք է կարողանա բանակցությունների միջոցով ամեն մի անորոշություն դարձնի ի օգուտ Հայաստանի։ Երկրորդը՝ անվտանգության հարցն է։ Մենք պետք է նորից վերականգնենք մեր բանակը, մարտունակությունը, դարձնենք ժամանակակից բանակ»։ Վազգեն Մանուկյանն ասաց, որ նորից պետք է մտնել բանակցային գործընթացի մեջ, քանի որ Հայաստանի համար դա շատ կարևոր է։ «Ամենակարևոր հարցերից մեկն էլ մեր անհետ կորած զինվորների, գերիների, զոհված զինվորների ընտանիքներին օգնելու խնդիրն է։ Կարևոր է նաև Հայաստանի մթնոլորտի առողջացումը։ Հայաստանում աշխատում են արտաքին ուժեր, որոնք դիտավորյալ պառակտում են մեր ժողովրդին։ Պետք է մաքրել այդ դաշտը, և մեր առջև ինչքան մեծ խնդիրներ դնենք, այնքան ավելի միասնական կլինենք։ Գլխավոր խոչընդոտներից մեկը, որը թույլ չի տալիս մեր ժողովրդին առաջ գնալ, դա Նիկոլ Փաշինյանն է։ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, թող հեռանա կամավոր, թե չէ կհեռանա զոռով», - հայտարարեց Վազգեն Մանուկյանը։
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44