Վազգեն Մանուկյանին Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու առաջադրելուց հետո որոշ շրջանակներ ակտիվորեն լծվել են նրա համբավն արատավորելու և կեղտոտ տեխնոլոգիաներով նրա անվան շուրջ հակաքարոզչություն իրականացնելու գործին, ասված է Հանրային խորհրդի նախկին խոսնակ Անի Գասպարյանի տարածած պարզաբանման մեջ:
«Դրանցից մեկն էլ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում խորհրդիքննարկումներից մեկի ժամանակ Վազգեն Մանուկյանի խոսքը միտումնավոր կոնտեքստից կտրելու և այլ ենթատեքստով ներկայացնելու խղճուկ փորձերն են։
Ի՞նչ համատեքստում է հնչել խոսքը։
2017 թվականի հոկտեմբերի 19-ին Հանրային խորհրդի լիագումար նիստում քննարկման էր դրվել «Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնությունների զոհերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն այդ ժամանակ հասարակության շրջանում ակտիվ քննարկումների կիզակետում էր։
Նիստին ներկա էին նաև պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչներ։
Քննարկումը բավականին թեժ էր, եւ Վազգեն Մանուկյանի խոսքը հնչել է ընտանեկան բռնությունների կոնկրետ դեպքերի և նկարագրությունների վերաբերյալ բուռն քննարկման ժամանակ՝ ամենևին ուղղված չլինելով ընտանիքին, այլ ուղղված լինելով բռնության երևույթին։
Հետեւաբար, հասարակությանը մոլորեցնելու փորձերն անհեթեթ են ու անիմաստ», - ասված է պարզաբանման մեջ:
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44