Իսրայելի եւ արաբական պետությունների միջեւ «Աբրահամյան համաձայնագրերի» ընդլայնումը եւ պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորումը Սպիտակ տան գործող ղեկավար Դոնալդ Թրամփի միակ արտաքին քաղաքական նախաձեռնություններն են, որոնք մտադիր է պահպանել Ջոզեֆ Բայդենը, որը, ամերիկյան առաջատար լրատվամիջոցների կանխատեսումներով, հաղթել է ԱՄՆ նախագահական ընտրություններում: Այս մասին հայտնել է Axios պորտալը՝ վկայակոչելով դեմոկրատի թիմում աղբյուրներին: «Սա, հավանաբար, Թրամփի միակ արտաքին քաղաքական նախաձեռնությունն է, որի վերաբերյալ Բայդենը դրական հունում է նշել»,- Axios-ի փոխանցմամբ՝ ասել է Բայդենի խորհրդականներից մեկը: Պորտալի տեղեկություններով՝ արաբական երկրների հետ Իսրայելի հարաբերությունների կարգավորումը կարող է նպաստել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի եւ Պարսից ծոցի երկրների առաջնորդների հետ Բայդենի վարչակազմի հարաբերությունների կարգավորմանը: Հաղորդագրության մեջ նշված է, որ կարգավորման շուրջ լրացուցիչ համաձայնագրերի կնքումը, հավանաբար, կօգտագործվի, որ հրեական պետության իշխանությանը դրդի հետեւել Պաղեստինի հետ հարաբերությունների հարցում «երկու ժողովուրդների համար երկու պետություն» սկզբունքին: Ընդ որում, պորտալի աղբյուրների տեղեկություններով, այս պահին հասունացել են անհրաժեշտ պայմանները Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ հակասությունների լիածավալ կարգավորման համար, խոսքն առաջին հերթին այդպիսի հեռանկարի պահպանման մասին է: Դրանից բացի, Axios-ի իսրայելական աղբյուրները պնդում են, որ դեմոկրատական վարչակազմի օրոք, հավանաբար, Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորում կցանկանա Սաուդյան Արաբիան: Նրանց տեղեկացմամբ՝ Էր Ռիադը կարող է այդ կերպ փորձել բարելավել հարաբերությունները Բայդենի թիմի հետ եւ խուսափել թագավորությունում մարդու իրավունքների հարցում պոտենցիալ հակամարտություններից: Սեպտեմբերի 15-ին Վաշինգտոնում իսրայելական կողմը փաստաթղթեր է ստորագրել Բահրեյնի եւ ԱՄԷ-ի հետ կապերի կարգավորման վերաբերյալ, ինչը Նեթանյահուն հենց այդ ժամանակ անվանել էր «պատմության մեջ շրջադարձային պահ», որն «արդյունքում կօգնի մեկընդմիշտ դադարեցնել արաբա-իսրայելական հակամարտությունը»: ԱՄԷ-ի եւ Բահրեյնի հետ Իսրայելի եռակողմ գործարքը անվանել են «Աբրահամյան համաձայնագրեր»՝ նվիրված աստվածաշնչյան հերոսին, որը համարվում է հուդիզմի, քրիստոնեության եւ իսլամի բոլոր հետեւորդների հոգեւոր նախահայրը: Պաղեստինն այս համաձայնագրերին կտրականապես դեմ է հանդես եկել:
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01