Երեքշաբթի երկրորդ օրն անընդմեջ պղնձի գինն ընկնում է կորոնավիրուսի շարունակվող համավարակի ֆոնին համաշխարհային տնտեսության հեռանկարների համար մտավախությունների պատճառով, վկայում են սակարկությունների տվյալները: Comex բորսայում պղնձի մարտյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,3 տոկոսով՝ ֆունտի դիմաց (մոտ 0,45 կգ) հասնելով մինչեւ 3,4975 դոլարի, փոխանցում է «Փրայմը»: Լոնդոնի մետաղների բորսայում (LME) երկուշաբթի կայացած սակարկությունների արդյունքներով մեկ տոննա պղնձի արժեքը՝ եռամսյա մատակարարումներով նվազել է 0,65 տոկոսով, մինչեւ 7710 դոլար, ալյումինի տոննայի արժեքը՝ 1,32 տոկոսով, մինչեւ 2017 դոլար, ցինկի՝ 1,32 տոկոսով, մինչեւ 2017 դոլար: Ներդրողներին շարունակում է մտահոգել տարբեր երկրներում կորոնավիրուսով հիվանդացության աճը: Սա կարող է արգելակել ընդհանրապես համաշխարհային տնտեսության վերականգնումը եւ այդ թվում հարվածել պղնձի պահանջարկին: Փորձագետները նշում են, որ մետաղի գնի նվազումը մասամբ կապված է նաեւ շուկայի շտկումների հետ: Մինչեւ այս շաբաթվա սկիզբ պղինձը 10 օր անընդմեջ թանկանում էր, եւ այդ ընթացքում պղնձի գինն աճել է ավելի քան 6 տոկոսով: Շուկայի համար դրական գործոն էին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արագ հայտնվելու հետ կապված հույսերը, եւ դրա հետ կապված համաշխարհային տնտեսության վերականգնման հույսերը, այդ թվում՝ Չինաստանի, որն աշխարհում պղնձի ամենախոշոր սպառողն է:
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44