ARM | RUS |

Արմեն Սարգսյանն առաջարկում է սթափ նայել իրականությանը եւ միասին հաղթահարել դժվարությունները

08.12.20 | 18:33

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռավար հանդիպում է ունեցել Շիրակի մարզի եւ Գյումրի քաղաքի մի շարք կրթամշակութային եւ հասարակական-երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հարցերին: Հարցերը մասնավորապես վերաբերել են պատերազմից հետո Հայաստանի զարգացման տեսլականին եւ երկիրը հզորացնելու համար անհրաժեշտ քայլերին, ինչպես նաեւ կրթության դերին ու ոլորտի բարեփոխումներին, ազգային ու պատմամշակության ժառանգության պահպանմանը: «Մարդկային մեծ ողբերգությունը մոռանալ չի կարելի,- խոսելով 1988թ. ավերիչ երկրաշարժի մասին՝ ասել է նախագահ Սարգսյանը:-Ստիպված ենք առաջ նայել, որովհետեւ մեր երկիրը պետք է կառուցենք, Գյումրին, Սպիտակը, Վանաձորը պետք է կառուցենք: Ուրիշ ճանապարհ չունենք, բացի ոտքի կանգնելն ու առաջ գնալը»: Անդրադառնալով երկրում ստեղծված վիճակին՝ նախագահն ասել է, որ մենք ապրում ենք ճգնաժամային ժամանակաշրջանում, ընդ որում, խոսքը մի քանի ճգնաժամերի մասին է, որոնցից առաջինը պատերազմում կրած պարտությունն է։ Նախագահը մատնանշել է նաեւ ժողովրդագրական ճգնաժամը, մասնավորապես ընդգծելով, որ Արցախն անցած 26 տարում պետք է գոնե 3-4 անգամ ավելի շատ բնակիչ ունենար: «Պարտվել ենք նաեւ տեղեկատվական պատերազմում, որովհետեւ եթե հետեւելու լինեք միջազգային հանրային կարծիքին, ապա կնկատեք, որ, ցավոք սրտի, մեր հակառակորդները, թշնամիները շատ ավելի լավ են աշխատել,- ասել է նախագահը:- Սա մեր չաշխատելու արդյունքն է: Տեղեկատվական պատերազմը շարունակվում է նաեւ այսօր: Մենք տեղեկատվական, հանրային կարծիքի պատերազմը պարտվել ենք նույնիսկ մեզ համար շատ կարեւոր եւ բարեկամ երկրներում, նախ եւ առաջ՝ Ռուսաստանում, ինչպես նաեւ Եվրոպայում, ԱՄՆ-ում: Փոխանակ բոլորս միասին մասնակցենք այդ տեղեկատվական պատերազմին եւ փորձենք մեր վնասները հետ բերել, Հայաստանում եւ ազգային մասշտաբով զբաղված ենք իրար փնովելով, իրար վրա կեղտ լցնելով, իրար հայհոյելով: Այս հսկայական դժվարություններից եւ այս մեծ դժբախտությունից, հազարավոր կյանքեր կորցնելուց հետո շարունակում ենք զբաղվել դրանով»: Նախագահը խոսել է նաեւ տնտեսական ճգնաժամի մասին, որը պատերազմից բացի եւ դրանից առաջ ստեղծվել է նաեւ կորոնավիրուսի համավարակի հետեւանքով, անդրադառնալով նաեւ առողջապահական ճգնաժամին։ «Ունենք մարդկային մեծ ճգնաժամ: Հազարավոր մեր հայրենակիցներ Արցախից եկել են Հայաստան: Մարդիկ տուն չունեն, ապրելու տեղ չունեն, եկամուտ չունեն, եւ արդեն ձմեռ է ու ցուրտ,- ասել է նախագահ Սարգսյանը:- Ունենք բարոյահոգեբանական ճգնաժամ։ Եթե ամեն օր չաշխատես, ձեւացնես, թե աշխատում ես, ուրեմն վերադարձը նորմալ կյանքի կտեւի այնքան, որքան Գյումրին վերականգնելն է: 32 տարի հետո դեռ քանդված տներ կան, մարդիկ կան, որ ապրում են տնակներում։ Այս ծանր պայմաններում բոլորս միասին պետք է ձեռք ձեռքի տանք եւ ոչ թե իրար հայհոյենք: Պետք է գիտակցենք, որ չկա այդպիսի մարդ, մեկ անձ կամ կուսակցություն, որ կկարողանա մեզ այս վիճակից հանել: Այս վիճակից կարող ենք դուրս գալ, եթե բոլորս միասին ենք: Եթե մենք նստելու ենք եւ սպասենք, որ ինչ-որ մեկը մեզ պետք է փրկի, այդ դեպքում իսկապես Աստված մեզ պահապան: Մենք բոլորս պետք է միասին լինենք, փորձենք հասկանալ, որ իրար հանդեպ զգույշ, սիրով կամ հանդուրժող լինելը սովորական էթիկետ չէ։ Դա բացարձակ անհրաժեշտություն է մեր երկրի պայմաններում, որովհետեւ բոլորս էլ մեծ դժվարության մեջ ենք: Պետք է ոչ թե անհատի մասին խոսենք, այլ պետք է ամեն ինչ անենք եւ հետեւենք ծրագրին, ծրագիր, որին յուրաքանչյուրդ կամ մեծամասնությունը համամիտ կլինեն: Մեր երկրում այդ մշակույթը չկա, որ քաղաքական ղեկավարությունը ծրագիր ներկայացնի, ոչ թե ցանկությունների ցանկ: Հիմա եկել կանգնել ենք նույն խաչմերուկին: Եթե իշխանափոխություն պետք է լինի, դա պետք է լինի ծրագրավորված, եթե չէ, կառավարությունը պետք է ծրագիր ներկայացնի: Այսինքն, պետք է հետեւենք գաղափարին, մտքին, հստակ ծրագրին, թե ուր ենք գնում: Այդ ծրագիրն օդից չի ծնվում, պետական այրերի պարտականությունն է այդ ծրագիրը ներկայացնելը: Ես նախապատրաստել եմ որոշակի ճանապարհային քարտեզ, որը փորձելու եմ քննարկումների դնել եւ հետո ներկայացնել հանրությանը: Դա, ըստ Սահմանադրության, իմ գործը չէ, բայց երբ չկան այդպիսի ծրագրեր, չես կարող ձեռքերդ ծալած նստել»: Նախագահի խոսքով՝ եթե մարդիկ ուժեղ ինքնապաշտպանական համակարգ ունեն, հաղթահարում են դժվարությունները եւ դրանցից դուրս գալիս ավելի ամուր եւ պաշտպանված: «Դժբախտությունը նաեւ ամրանալու եւ ուժեղանալու ճանապարհներից մեկն է,- նշել է նախագահը:- Սա ասում եմ, որ դուք էլ հավատաք, որ այս դժբախտության ու դժվարության միջով անցնելիս մենք ունենք հնարավորություն՝ դուրս գալ ավելի ուժեղ։ Բազմաթիվ քայլեր կան, որ պետք է արվեն: Դրանցից մեկը՝ պետք է դադարել սուտ խոսել, դադարենք ոչ իրականն իրականի տեղ ընդունել: Հաճախ դրանք ուղղակի պարզ ստեր են, որոնք կան հանրության մեջ, որոնք տարածվում են, որոնք ֆեյք են։ Ուղղակի անբարոյականություն է՝ սուտ խոսելով մարդկանց հավատացնել, որ կան ինչ-որ իբր իրական բաներ, որոնք իրականում գոյություն չունեն: Սա մեր հասարակության ամենացավալի կետերից մեկն է: Իհարկե, նոր տեխնոլոգիաները շատ էական են, այսօր չես կարող առանց ինտերնետի եւ հաղորդակցության ապրել: Բայց կա դրա հակառակ կողմը, երբ նույն տեխնոլոգիաներն օգտագործվում են ի չարս՝ սերմանելու ատելություն, իրար նկատմամբ արհամարհանք, հայհոյանք... Եթե վիրտուալ կյանքում քեզ թույլ ես տալիս հայհոյել, լինել ագրեսիվ, նույնը մի օր արտապատկերվելու է սովորական կյանքի վրա: Կա ստի մեկ ուրիշ դեմք, որը մեր ցանկությունների, երազների մասին է: Պետք է աշխատենք մեր երազներն ու իրականությունը չխառնել իրար, մեր ցանկությունները չընդունենք իբրեւ իրականություն: Ի՞նչ եղավ 1994 թվականից մինչեւ 2020 թվականը: Տեղի ունեցավ հետեւյալը՝ հաղթության գինին մեզ արբեցրեց, եւ մենք սկսեցինք հավատալ, որ եթե 1994-ին տարածաշրջանի ամենահզոր բանակն ունեինք, ապա դա ընդմիշտ է: Մենք ամեն ինչ պետք է անեինք, որ մեր բանակը 1-1.5 տարի առաջ ընկներ մեր հակառակորդից, չարեցինք: Եկանք 2020 թվական, բանակից իջանք կամավորների, 21-րդ դարում հրացանով կամավորն ի՞նչ կարող է անել դրոնի դիմաց: Մինչդեռ մենք ոչ միայն դրոն պետք է ունենայինք, այլեւ արհեստական բանականությամբ դրոն, որը ոչ թե օպերատորի օգնությամբ աշխատեր, այլ՝ ինքնուրույն կողմնորոշվեր: Եթե մենք սրա մասին հիմա փորձենք չխոսել, փորձենք ծածկել, ասել, որ աշխարհի ամենալավ գիտությունն ունենք, սկսենք ինքներս մեզ խաբել, ավելի վատ օրի ենք հասնելու: Պետք է վերագնահատենք մեր հիմնական խնդիրները եւ արժեքները: Պետք է նայենք բանակին, տեսնենք՝ ինչ ունենք, ինչքան էլ վատ լինի, ճիշտն ասենք եւ այդ վատ տեղից նորից բարձրանանք: 1991 թվականին մենք բանակ չունեինք, բայց այն ստեղծեցինք ամենօրյա պրոֆեսիոնալ աշխատանքի միջոցով: Նույնն էլ հիմա է»: Հանրապետության նախագահն ընդգծել է, որ առանց գիտության վաղը պաշտպանություն չի լինելու: «Ապագա պատերազմները գիտնականների պատերազմներ են լինելու,- ասել է նախագահ Սարգսյանը:- Կրթությունը դառնում է այսօրվա առաջնահերթ խնդիրներից մեկը: Միշտ է եղել, բայց այսօր առավել եւս, որովհետեւ վաղվա պատերազմը հրացանով, թնդանոթով պատերազմ չէ»: Կարելի՞ է ակնկալել, որ ամեն բան պետք է սկսել դպրոցից․ պատասխանելով մասնակիցներից մեկի այս հարցին ՝ նախագահն ասել է․ «Եթե ուզում ես ուժեղ պետություն ստեղծել, պետք է ունենաս ուժեղ կրթական համակարգ: Կրթական համակարգը պետք է սկսվի փոքր տարիքից՝ նախակրթարանից: Եթե 30 տարի կրթական համակարգում բարեփոխում ենք արել, ուրեմն այսօր պետք է ունենայինք աշխարհի ամենալավ կրթական համակարգերից մեկը: Եվս 30 տարի բարեփոխում ենք անելու, որ էլի՞ տեղ չհասնենք: Եկեք բարեփոխում չանենք, անենք ուղղակի փոփոխություն: Գուցե շատ հաճախ այդ բարեփոխում ասածն ավելի շատ վնաս է տալիս, քան օգուտ»: Այդ համատեքստում անդրադառնալով խորհրդարանական համակարգի պայմաններում հանրապետության նախագահի լիազորություններին՝ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ ինքը գործադիր նախագահ չէ, չունի այն լիազորությունները, ինչ ունեին հանրապետության նախորդ նախագահները, չի կարող, ասենք, կրթության նախարարին հրահանգներ տալ, բացի խորհուրդներից. «Գործող խորհրդարանական համակարգում չկան հավասարակշռության ու զսպումների մեխանիզմներ: Այսօր Հանրապետության նախագահը համարյա լծակ չունի, որ եթե կառավարությունը կամ ԱԺ-ն սխալ որոշումներ են ընդունում, դրանք կանգնեցնի»։ Հանրապետության նախագահը եւս մեկ անգամ ընդգծել է, որ ամենամեծ հարստությունը մենք ենք, հայ մարդը, բայց արդյո՞ք թույլ տալիս ենք հայ մարդուն ինքն իրեն իրացնել։ «Ոչ՛: Ինչու՞ չենք օգտագործում այդ հարստությունը՝ մարդուն: Մենք փոքր պետություն ենք, 3 մլն բնակչությամբ, 3-4 անգամ ավելի շատ հայ ապրում է արտասահմանում: Վստահ եմ՝ ձեզնից յուրաքանչյուրը մի քանի ազգական, ընկեր, բարեկամ ունի արտասահմանում: Սա չօգտագործված պոտենցիալ է: Նրանց մեջ ֆանտաստիկ մարդիկ կան,- ասել է նախագահը:- Հիմա խոսում ենք կորոնավիրուսի մասին: Աշխարհում կան մի քանի լուծումներ՝ գերմանական, ամերիկյան, չինական, ռուսական, բրիտանական, ֆրանսիական ընկերությունների ներկայացրած պատվաստանյութերը: Կան նաեւ ամենամեծ ամերիկյան երկու ընկերությունները՝ «Մոդեռնա» եւ «Պֆայզեր»: «Մոդեռնա» ընկերության խորհրդի նախագահը Նուբար Աֆեյանն է: Նա կարո՞ղ է դառնալ Հայաստանի կրթության եւ գիտության նախարար, եթե ցանկություն ունենա: Ո՛չ, մենք ունենք Սահմանադրություն, որն ասում է, որ Նուբար Աֆեյանը չի կարող այս երկրի նախարար լինել, որովհետեւ ԱՄՆ քաղաքացի է եւ պետք է չորս տարի ապրած լինի այս երկրում, հրաժարվի իր ամերիկյան անձնագրից... Մենք շատ բան ունենք փոխելու: Ժամանակը եկել է, որ արթնանանք: Մենք կարիք ունենք ճշմարտության աչքերի մեջ նայելու եւ ապրելու ճշմարիտ կյանքով»: Շիրակցիների հետ հեռավար զրույցում նախագահ Սարգսյանը տեղեկացրել է, որ Գյումրու հետ կապված ծրագիր ունի: «Դիմել էի կառավարությանը, որ «Մայր Հայաստանի» դիմացի տարածքը տրամադրեն, որպեսզի այգի կառուցենք՝ Մերկուլովի եւ Գուրջիեւի կենտրոն, որը պետք է լիներ գիտահետազոտական, սոցիալական կենտրոն,- ասել է հանրապետության նախագահը:- Այդ կենտրոնը պետք է դառնար գիտահետազոտական կենտրոններից մեկը, նաեւ սոցիալական գիտությունների, կրոնի ու ընդհանրապես հասարակական դիվանագիտության կենտրոն: Երկու օր առաջ կառավարությունը տեղյակ պահեց, որ այդ հողը կոմերցիոն նպատակներով տալու են մեկ ուրիշի... Միեւնույն է, ես այդ ծրագիրը անելու եմ, եթե ոչ այդտեղ, ապա կողքի տարածքում: Կարծում եմ, որ ձեր մեջ կտեսնեմ համակիրների եւ համախոհների, որ միասին անենք: Գուրջիեւի եւ Մերկուլովի ինստիտուտները Գյումրիում լինելու են: Այն կառուցելու ենք ձեզ հետ մասին: Գուրջիեւը եւ Մերկուլովը գյումրեցու սիմվոլ են, սիմվոլ են այն հսկայական պոտենցիալի, որ ունենք: Դուք՝ գյումրեցիներդ, եւ՛ արվեստագետ եք, եւ՛ գիտնական եք, եւ՛ այնքան փիլիսոփա եք, որ դժբախտության մեջ էլ կարողանում եք հումոր գտնել: Գյումրին ամենամեծ «հանքն» է մեր ժողովրդի համար»։


Նիկոլ Փաշինյանից հետո ամենամեծ վնասը Հայաստանի քաղաքական կյանքին հասցրել է Ռոբերտ Քոչարյանի քարոզչական թիմը. Արմեն Աշոտյան

Նիկոլ Փաշինյանից հետո ամենամեծ վնասը Հայաստանի քաղաքական կյանքին հասցրել է Ռոբերտ Քոչարյանի...

14:03

Գարեգին Բ Կաթողիկոսին Վրաստան մեկնել արգելելը բացասական կանդրադառնա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միջազգային հեղինակության վրա. Մելոյան

Գարեգին Բ Կաթողիկոսին Վրաստան մեկնել արգելելը բացասական կանդրադառնա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու...

13:55

Փաշինյանը բաց տեքստով հայտարարում է, որ եթե նեղն ընկնի` Ալիևի օգնությանը կդիմի. Արթուր Խաչատրյան

Փաշինյանը բաց տեքստով հայտարարում է, որ եթե նեղն ընկնի` Ալիևի օգնությանը կդիմի. Արթուր...

13:45

Ընդդիմության հիմնական հատվածի հայտարարությունները ենթադրում են պատերազմ. Սուրեն Պապիկյան

Ընդդիմության հիմնական հատվածի հայտարարությունները ենթադրում են պատերազմ. Սուրեն...

13:38

ՆԳ նախարարը չբացառեց՝ 1 տարեկան երեխայի սպանության փորձի գործով կարող է մեղադրանք առաջադրվել նաև ընտանիքի այլ անդամների (Տեսանյութ)

ՆԳ նախարարը չբացառեց՝ 1 տարեկան երեխայի սպանության փորձի գործով կարող է մեղադրանք առաջադրվել նաև...

13:28

Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում

Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական...

10:44

«Մարդ եք բերո՞ւմ մեր վրա»․ Թաթոյանը Փաշինյանին խորհուրդ տվեց հավաքել սրտիկները, պաչիկներն ու պատրաստվել նախկին դառնալուն

«Մարդ եք բերո՞ւմ մեր վրա»․ Թաթոյանը Փաշինյանին խորհուրդ տվեց հավաքել սրտիկները, պաչիկներն ու...

10:10

Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

09:35

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

09:02

Ողբերգական դեպք՝ Երևանում. Ուղևորն ավտոբուսից իջել ու մահացել է

Ողբերգական դեպք՝ Երևանում. Ուղևորն ավտոբուսից իջել ու մահացել...

21:19

Իրանը ստեղծում է նախադրյալներ՝ հետպատերազմական տարածաշրջանը վերաձևավորելու համար. Ոսկանյան

Իրանը ստեղծում է նախադրյալներ՝ հետպատերազմական տարածաշրջանը վերաձևավորելու համար....

21:02

Արփինե Սարգսյանը ծաղիկներ է խոնարհել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի կիսանդրուն

Արփինե Սարգսյանը ծաղիկներ է խոնարհել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի...

20:35

Ադրբեջանից վերադարձած Դավիթ Դավթյանը շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին՝ իր խնդիրները ուշադրության կենտրոնում պահելու համար

Ադրբեջանից վերադարձած Դավիթ Դավթյանը շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին՝ իր...

20:03

Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով ԱՄԷ-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը չի կայանա

Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով ԱՄԷ-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը չի...

23:22

Վթար՝ Կենդանաբանական այգու մուտքի մոտ. վիրավորներին տեղափոխել են տարբեր հիվանդանոցներ

Վթար՝ Կենդանաբանական այգու մուտքի մոտ. վիրավորներին տեղափոխել են տարբեր...

23:13

Վլադիմիր Գասպարյանի որդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում են հարուցել

Վլադիմիր Գասպարյանի որդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում են...

22:55

Հասարակությանը պիտի վերջապես բացատրվի, որ սա պաշտոնի կամ ցուցակի ընտրություն չէ. սա պատմական- քաղաքակրթական ընտրություն է. Վահե Հովհաննիսյան

Հասարակությանը պիտի վերջապես բացատրվի, որ սա պաշտոնի կամ ցուցակի ընտրություն չէ. սա պատմական-...

22:25

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի...

22:15

Իշխանությունն ամեն գնով փորձում է ահաբեկել հասարակությանը՝ պասիվացնելով ակտիվության ցանկացած դրսևորում. Տիգրան Աբրահամյան

Իշխանությունն ամեն գնով փորձում է ահաբեկել հասարակությանը՝ պասիվացնելով ակտիվության ցանկացած...

09:45

Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային...

09:02

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44