Yerevan.Today -ին փոխանցված տեղեկության համաձայն, այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։ Սա, ըստ աղբյուրի` կառավարության կոսմետիկ փոփոխությունների համատեքստում է արվել։ Գարիկ Սարգսյանը տեղափոխվում է Երեւան, ավելի ստույգ` Տարածքային կառավարման նախարարություն։ Հայտնի է նաեւ Գարիկ Սարգսյանին փոխարինող անձի անունը, նա «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սեդրակ Թեւոնյանի հայրն է` կոնյակագործ Ռազմիկ Թեւոնյանը, ով իննսունականներին սպարապետ Վազգեն Սարգսյանի շքի տակ գործունեություն էր ծավալում եւ վերջինիս հովանավորչությամբ կարողացավ դառնալ խմիչքի գործարանատեր։ Հետագայում ի դեպ, ՀՀԿ–ի իշխանության օրոք, պարոն Թեւոնյանը փայլուն հարաբերություններ էր կառուցել այն ժամանակվա վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։ Խորհրդանշական է այն, որ Նիկոլ Փաշինյանն այս կադրային ռակիրովկաներն անում է այն ժամանակ, երբ իր հետ ընդիմությունը վերջնագրի լեզվով է խոսել։ Կառավարությունից Yerevan.Today֊ի հարցադրումներին պատասխանող չեղավ, իսկ Ռազմիկ Թեւանյանն իր նշանաման մասին լուրը չհերքեց Yerevan.Today֊ի հետ զրույցում, սկզբում կմկմալով ասաց, թե՝ ես հիմա չգիտեմ ինչ է լինելու, հետո էլ, թե բա՝ զբաղված եմ, չեմ կարող խոսել։ Ի դեպ, Ռազմիկ Թեւոնյանը երեկ իր նշանակման առիթով արդեն հանդիպումներ է ունեցել իշխանական շրջանակների հետ։ Ակնհայտ է, որ իշխանության կողմից առաջարկներին բավականին դժվար են համաձայնվում, հաշվի առնելով համատարած դժգոհությունը եւ կառավարության մոտալուտ հրաժարականը՝ վարչապետի գլխավորությամբ։
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01