Հետախուզական հանրությունը կվերականգնվի նորընտիր նախագահ Ջո Բայդենի օրոք` վերջին չորս տարվա ընթացքում նախագահ Դոնալդ Թրամփի կողմից կրկնվող հարձակումներին բախվելուց հետո: Այս մասին CBSN-ին տված հարցազրույցում հայտարարել է ԿՀՎ նախկին տնօրեն Մայքլ Հայդենը:
«Հետախուզությունը դա ճշմարտությունն է: Մենք ուզում ենք իմանալ ճշմարտությունը,- ասել է նա:- Եթե Թրամփը հաղթեր, հետախուզությունը մեռած կլիներ: Այժմ մեզ մոտ ամեն ինչ կարգին կլինի: Դա որոշակի ժամանակ կպահանջվի, սակայն մեզ հետ ամեն ինչ լավ կլինի»:
Թոշակառու գեներալ Հայդենը որպես ԿՀՎ տնօրեն էր ծառայում Բուշի եւ Օբամայի վարչակազմերի օրոք: Մինչ այդ նա 1999-ից 2005 թվականներին զբաղեցնում էր Ազգային անվտանգության գործակալության տնօրենի պաշտոնը: Նա ազգային անվտանգության այն տասնյակ նախկին պաշտոնյաներից մեկն էր, ովքեր սատարում էին Բայդենին 2020-ի նախագահական ընտրություններում` Թրամփին «վտանգավոր ոչ պիտանի» անվանելով հաջորդ ժամկետի համար:
Իր նախագահության ամբողջ ընթացքում Թրամփը բարդ հարաբերություններ է ունեցել հետախուզական համայնքի հետ, նա պետական պաշտոնյաներին մեղադրում էր իր ծրագրերի ձախողման նպատակով գաղտնի աշխատանքի մեջ եւ կասկածի տակ էր դնում նրանց վերլուծությունները, հատկապես երբ խոսքը Ռուսաստանի մասին էր:
«Նախագահ Բայդենի հետ հնարավորություն կա ճիշտ բաներ անել հետախուզության համար: Դա դժվար կլինի: Եվ ես կարծում եմ, որ, անկեղծ ասած, դա մի քանի տարի կտեւի: Բայց մենք կարող ենք դա անել»,- ասել է Հայդենը:
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01