«Այսօր վարչապետը հարցուպատասխանի է գնալու Ազգային ժողով: Մենք գտնում ենք, որ ԱԺ-ն հարցուպատասխանի ժամանակ չունի, պետք է մի օրակարգով նիստ անի՝ քննարկի Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության հարցը, իսկ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հերթական սուտ խոսելու առիթ պետք է չունենա, ինքը ընդամենը մեկ բան պետք է անի՝ ներկայացնի հրաժարականի տեքստը»,- ասաց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը դեպի ԱԺ երթի ժամանակ, որտեղ էլ պետք է անցկացնեն Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք։ Նա նշեց, որ հենց այս պահանջով են գնում իրենց բողոքն արտահայտելու։ Ի. Սաղաթելյանն ասաց, որ իրենց բողոքի ակցիաները խաղաղ են, իրենց պահանջը պետք է տեղ հասցնեն ու իրականություն դարձնեն: ««Նիկոլ, հեռացիրը» դա միայն կոչ չէ, դա հայ ժողովրդի պահանջն է, Փաշինյանի հեռացումով հնարավորություն կունենան փրկել մեր հայրենիքը»,- ասաց նա: Ըստ նրա, օր օրի շարժումը թափ է հավաքում. «Ես չեմ պատկերացնում, որ հայ մարդը կկարողանա հանդուժել այն ղեկավարությանը, որի գործունեության արդյունքում կորցրինք մեր հայրենիք Արցախի 70 տոկոսը, ունենք 5 հազար զոհ և չեմ կարծում, որ հայ մարդու արժանապատվությունը թույլ տա, որ Նիկոլը շարունակի մնալ այդ պաշտոնին և մսխել մեր պետականության վերջին փշուրները»: Նա նշեց, որ ՀՀ նոր իշխանություններին որոշելու է ժողովուրդը իր քվեարկության միջոցով։ «Մենք նոր կառավարության կազմավորման համար որևէ անձի թեկնածություն, կուսակցական քվոտաներ չենք քննարկել, քանի որ խնդիրը դա չէ, քանի որ այս պահին մեր գլխավոր խնդիրն է հեռացնել Նիկոլին, ձևավորել կառավարություն, որը կարող է այս իրավիճակից դուրս բերել երկիրը: Կառավարության մաս են կազմելու հասարակության կողմից ընդունելի, իրենց ոլորտներում հաջողություն գրանցած պրոֆեսիոնալ մարդիկ»,- ասաց Ի. Սաղաթելյանը: Նա նշեց, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ քննարկումները շարունակվում են, երեկ երեկոյան էլ հանդիպում է կայացել: Ի. Սաղաթելյանն ասաց, որ դեռ չեն մեկնաբանում հանդիպման արդյունքները, խոսակցությունները շարունակվոմ են, կարծում է՝ արդյունք կունենան:
Panorama.am
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01