Հայրենիքի կորստից հետո տասը անգամ, 100 անգամ բազմամարդ պետք է լիներ մեր հավաքը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ԱԺ-ի դիմաց ընդդիմության հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, բժիշկ-ազատամարտիկ Տարոն Տոնոյանը: «Ապշած եմ, պետք է հացի գինը 50 դրամով բարձրանա, որ մեր ձայնը լսելի դառնա՞: Մենք հայրենիք ենք կորցրել եւ շարունակում ենք կորցնել: Այսօր երկրում անիշխանություն է, վարչապետը զբաղվեծ է միայն սեփական աթոռը ամենմ գնով պահելով, նա ժամանակ չունի սահմաններով զբաղվելու, բանակով զբաղվելու, որպեսզի հայ ժողովուրդը պաշտպանված լինի: Երկրի բազմաթիվ մարդկանց կոչերը մնում են անարձագանք իշխանությունների կողմից: Ո՞ւմ հետ եք վաղն աշխատելու, ինչպես եք ղեկավարելու, ձեզ ոչ ոք չի ուզում: Ձեզ աջակցողները Քելբաջարի ու Ջաբրայիլի տեղը չգիտեն: Ես այսօր կոչ եմ անում իմ բժիշկ ընկերներին՝ այդքան անտարբեր մի եղեք, ձեր ձայնը բարձրացրեք որպես մտավորականության մի մաս, որպեսզի լսելի դառնա այս ԱԺ-ում, որտեղ նիստ են անցկացնում: Նրանք ամեն օր փորձում են իրենց շարքերը համալրել: Ով է տեսել պարտված պետությունը այս քան շատ շքանշան ու մեդալ բաժանի: Որպեսզի կարողանա այդ մարդկանց եւս զերծ պահել այս պայքարից: Այսօր ինձ զանգել են առողջապահության նախարարությունից եւ ասել, որ պետք է ներկայանամ նախագահական եւ շքանշան կամ մեդալ պետք է տան: Ես դա վաստակել եմ այն զինվորների բերանից, որոնք ասել են՝ շնորհակալություն բժիշկ: Ես այդ մեդալից հրաժարվել եմ, որովհետեւ չեմ ուզում ապազգային, իրենց կյանքում ոչինչ չարած, հայրենիքին դավաճանած մարդկանց ձեռքից մեդալներ ստանալ»,-հայտարարեց Տոնոյանը: Նա ընդգծեց, որ իրենց պայքարը կշարունակվի այնքան, մինչեւ այս ԱԺ-ում չհավաքվեն ժողովրդի իրական ընտրյալները.
«Պետք է այդ ընտրությունները լինեն այն ժամանակ, երբ մենք չենք լինի էյֆորիայի մեջ, եւ չի լինի խորը դեպրեսիայի ժամանակ: Այդ ընտրությունները իրավունք չունի նցկացնելու կլասիկ տախոս Նիկոլ Փաշինյանը»,-ընդգծեց Տարոն Տոնոյանը:
News.am
14:03
13:55
13:45
13:38
13:38
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44