ARM | RUS |

«Փաստ». Հեռացման պահանջը ոչ միայն քանակական է, այլ առաջին հերթին որակական

10.12.20 | 10:12

«Փաստ» թերթը գրում է.

«Արցախյան երկրորդ պատերազմում կրած ծանր պարտությունից հետո Հայաստանի ներքաղաքական կյանքը սկսել է ալեկոծվել, եւ ակտիվ գործընթացներ են ընթանում։ Առաջին հերթին օրակարգային է դարձել պարտված իշխանության հեռացման եւ Նիկոլ Փաշինյանի հեռացման հարցը։ Խնդիրն այն է, որ, բացի Հայաստանի համար կարեւոր քաղաքական, տնտեսական եւ սոցիալական խնդիրներից, դեռ բանակցային գործընթացում հայկական կողմերին պատշաճ կերպով ներկայացնելու խնդիր կա, որտեղ եւ պետք է հստակեցվեն ու պարզվեն Հայաստանի եւ Արցախի ապագային վերաբերող բազմաթիվ հարցեր։ Ըստ այդմ, ներկայիս իրավիճակում Փաշինյանը չունի վստահություն ու հեղինակություն, որ առաջիկայում կարողանա ներկայացնել Հայաստանը։ Ավելին, նրա գործողությունները որակվում են որպես թուլամորթություն ու դավաճանություն։ Եվ պատահական չէ, որ օր օրի վերջինիս հրաժարականի պահանջն ավելի մեծ արձագանք է ստանում հասարակական-քաղաքական շրջանակների կողմից։ Սակայն իշխանությունները ամեն կերպ կառչած են իրենց աթոռներից, ու չհեռանալու համար, ի թիվս այլ արհեստական պատճառաբանությունների, ներկայացվում է այն փաստարկը, թե իբր կառավարության հրաժարականի հանրային պահանջ չկա՝ հաշվի առնելով փողոց դուրս եկած մարդկանց, ըստ իշխանությունների, փոքր քանակը։ Իհարկե, շատ վիճելի է, թե ինչ չափանիշներով է որոշվում շատն ու քիչը: Սակայն դա դեռ հարցի մյուս կողմն է: Իրականում հրաժարականի հանրային պահանջը միայն քանակական տեսանկյունից չէ, որ պետք է դիտարկել։ Եվ եթե նշենք, թե ինչ շրջանակներ են բարձրացնում կառավարության հրաժարականի հարցը, ապա ասելիքն առավել պարզ կդառնա։ Այսպես, Փաշինյանի հրաժարականի հարցն է բարձրացնում մեր քաղաքական դաշտի կարեւորագույն հատվածը։ ՀՀ նախկին եւ ներկա բոլոր չորս նախագահները հայտարարել են այդ մասին։ Նրանց կարծիքը կիսում են նաեւ ՀՀ նախկին 12 վարչապետներից 6-ը, կան տեղեկություններ, որ այդ կարծիքին են եւս երկուսը։ Քաղաքական կուսակցությունների հատվածից Փաշինյանի հրաժարականը ստեղծված ճգնաժամային իրադրության հանգուցալուծում են համարում ԱԺ 3 խմբակցություններից 2-ը, իսկ խորհրդարանից դուրս 17 կուսակցությունների դաշինքը, ինչպես նաեւ նրանց չմիացած բազմաթիվ այլ կուսակցություններ։ Եկեղեցու բարձր հոգեւոր դասը նույնպես հայտարարում է Փաշինյանի հեռանալու անհրաժեշտության մասին։ Այդ կապակցությամբ Ամենայն Հայոց եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները ուղերձներով հանդես եկան։ Այս տեսակետն արտացոլված է նաեւ գերագույն հոգեւոր խորհրդի եւ եպիսկոպոսաց դասի կարծիքներում։ Կրթության եւ գիտության ոլորտում առանցքային դերակատարություն ունեցող հաստատություններից ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան եւ ԵՊՀ գիտխորհուրդը վերջերս հայտարարություն տարածեցին Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Վերջին օրերին կտրուկ ավելանում է նաեւ այն համայնքապետների եւ վարչական մարմինների ղեկավարների թիվը, որոնք հանդես են եկել վարչապետի հրաժարականի վերաբերյալ հայտարարություններով։ Կառավարության հեռացման պահանջով իրենց բողոքի ձայնն են բարձրացնում նաեւ բազմաթիվ մտավորականներ (մեկ-երկու պատեհապաշտների բացառությամբ, իսկ այդպիսիք միշտ ու բոլոր ժամանակներում եղել են, որոնց համար Հայրենիքը ոչինչ է իրենց անձնական կոմֆորտի համեմատ), բազմաթիվ դիվանագիտական ծառայողներ, փաստաբաններ, սփյուռքյան շուրջ 100 կազմակերպություններ, 500-ից ավելի փաստաբաններ, ռուսաստանաբնակ հայազգի խոշոր գործարարներ եւ այլն։ Փաստորեն, կառավարության հեռացման պահանջ է ներկայացնում ամբողջ ինտելեկտուալ հատվածը։ Մտավոր, հոգեւոր եւ քաղաքական դաշտը Փաշինյանի հրաժարականի կողմնակիցն է, ուստի հանրային պահանջի վերաբերյալ հարցը նախ եւ առաջ պետք է դիտարկել որակական տեսանկյունից։ Կասկած չկա, որ այս տրամադրվածությունը շատ արագ տարածվելու է ողջ հանրության շրջանում եւ որակականը նաեւ քանակական լուրջ բովանդակություն է ստանալու։ Իսկ Փաշինյանը, կարծես թե, թքած ունի տարածքային եւ մարդկային կորուստների վրա, կարեւորը աթոռը ամուր պահի։ Սակայն հարց է, թե ի՞նչի վրա է Փաշինյանի հույսը, որ փորձում է երկարաձգել իր իշխանությունը։ Առաջին հերթին դրանք ֆեյքային ստրուկտուրաներն են։ Սոցիալական ցանցերում վիրավորանք եւ ատելություն տարածող ֆեյքերը, կիսագրագետ եւ շատ ցածր ինտելեկտուալ հատկանիշներ ունեցող հատվածը, իսկ դրսում՝ սադրիչներն ու ակնհայտ ուղղորդված մի երկուսը։ Նիկոլ Փաշինյանի պաշտպանությամբ նախօրեին Հանրապետության հրապարակում «հավաք» էր կազմակերպվել։ Ուշագրավ է, որ այդ հավաքը կազմակերպվել էր այնպիսի ժամի, երբ ընդդիմությունն անհնազանդության ակցիաներ էր դեռ անում, ինչը հեռուն գնացող կասկածների տեղիք է տալիս: Սակայն շատ ավելի ուշագրավ է, որ եթե նույնիսկ քանակով գնահատելու լինենք, ապա ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի հազիվ 40-50 մարդ էր հավաքվել, ինչի արդյունքում անգամ իշխանամերձ լրատվականները նախընտրեցին չշարունակել ուղիղ եթերները։ Իսկ եթե նույնիսկ հանրահավաք էլ անի Փաշինյանն անձամբ, հնարավոր է՝ իրոք շատ մարդ հավաքի, սակայն բացառապես ադմինիստրատիվ ռեսուրսի հաշվին, պետական կառույցներից ստիպողաբար բերվածներով, ոչ ավելին: Կարծիք կազմելու համար, թե ովքեր էին եկել իշխանություններին աջակցություն հայտնելու, բավական է լսել այդ անձանց հայտարարությունները։ Օրինակ՝ հավաքի մասնակից եւ ազատամարտիկ ներկայացող քաղաքացիներից մեկն անգամ պատկերացում չուներ ոչ միայն Արցախի մասին, այլեւ այն մասին, թե կոնկրետ որտեղ էր ինքը «կռվել», եւ հայտարարում էր, թե «Քարվաճառը նույն Ջաբրայիլն է»։ Կամ ներդրված մի տիկին ասում էր, թե «Հայրենիքի կորստի դեմ ընդվզողները սրիկաներ են»: Ահա սա է Փաշինյանին պաշտպանողների մակարդակը: Այնտեղ էին նաեւ «հեղափոխության պահապաններ» կոչված խմբի ներկայացուցիչները, որոնք այս ընթացքում, բացի իշխանության քաղաքական հակառակորդների հասցեին ուղղված սպառնալիքներից եւ խուլիգանական պահվածքից, ոչնչով աչքի չեն ընկել, ու երեւի թե ժամանակի ընթացքում սրանցով կզբաղվեն իրավապահները։ Սակայն մինչ այդ պետք է հաշվի առնել, որ «բրոնիժիլետներով» (որոնց կարիքը պատերազմի ժամանակ այդքան կար) նմաններին փողոց հանելով՝ Փաշինյանը կարծես թե հող է նախապատրաստում բախումների համար։ Սակայն ակնհայտ է, որ շուտով հանրային ուժեղ ճնշման արդյունքում բոլորը՝ անգամ իր մերձավորները, երես են թեքելու իրենից։ Իսկ մտավոր ցածր ունակություններ ունեցող կամ ընդհանրապես չունեցող փոքրաթիվ զանգվածի, ազգային անվտանգության սպառնալիք դարձած սորոսականների կամ մի քանի վարկաբեկված սատելիտների աջակցությամբ ո՛չ հանրային կարծիք կարելի է փոխել, ո՛չ էլ երկար ժամանակ պահպանել բաղձալի աթոռը: Չի կարող մեկ անձն իր փոքրաթիվ խմբակով դեմ դուրս գալ սեփական ժողովրդին, որքան էլ այնպիսի մարդկային ու բարոյական անկում արձանագրեն, որ ֆեյքերի ու անկիրթ մասսայի ձեռամբ փորձեն վարկաբեկել Հայաստանի գիտնականներին, Հայ Առաքելական եկեղեցին, դիվանագետներին, մտավորականներին, քաղաքական գործիչներին ու ընդհանրապես մտածելու ունակ մարդկանց, որքան էլ հասարակության մեջ սերմանեն կեղծ գաղափարներ, թե իբր Փաշինյանը փրկել է 30 հազար զինվորի կյանք, փրկել է Արցախի մնացած մասը: Գուցե վաղն էլ շնորհակալություն հայտնենք, որ չի հանձնել Երեւա՞նը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Ժայռի փլուզման հետևանքով վթարվել է «Արտաշավան-Սաղմոսավան» 700 մմ-ոց ջրատարը

Ժայռի փլուզման հետևանքով վթարվել է «Արտաշավան-Սաղմոսավան» 700 մմ-ոց...

16:25

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից միայն 2025-ին դատարան ներկայացված հայցերով ընդհանուր հայցագինը 35 միլիարդ 993 միլիոն դրամ է

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից միայն...

16:07

Պուտինը շնորհավորել է Իրանի գերագույն նոր առաջնորդին՝ ընտրվելու կապակցությամբ

Պուտինը շնորհավորել է Իրանի գերագույն նոր առաջնորդին՝ ընտրվելու...

15:55

Հրազդանում ոստիկանները կալանավորել են 2 տղամարդու, որոնք 2 մարզերում 22 բնակարանային գողություն են կատարել

Հրազդանում ոստիկանները կալանավորել են 2 տղամարդու, որոնք 2 մարզերում 22 բնակարանային գողություն...

15:38

Ո՞վ էր գողացել Գեղարդավանքի գանձանակի 1 մլն դրամը

Ո՞վ էր գողացել Գեղարդավանքի գանձանակի 1 մլն դրամը

15:22

Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում. ՇՄՆ

Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում....

15:09

Հայաստանում մարտի 7-8-ի տեղումներում թթվայնության, անիոնային և կատիոնային կազմի փոփոխություն չեն դիտվել

Հայաստանում մարտի 7-8-ի տեղումներում թթվայնության, անիոնային և կատիոնային կազմի փոփոխություն չեն...

14:54

Իսրայելը ռմբակոծել է Բեյրութի արվարձանում գտնվող բնակելի թաղամասը

Իսրայելը ռմբակոծել է Բեյրութի արվարձանում գտնվող բնակելի...

14:37

Դատարանում կքննարկվի կարգալույծ Ստեփան Ասատրյանի գործով հայցի ապահովումը վերացնելու հարցը

Դատարանում կքննարկվի կարգալույծ Ստեփան Ասատրյանի գործով հայցի ապահովումը վերացնելու...

14:23

Մրգաշատում թալանել են հարսանիքի մասնակիցների տները

Մրգաշատում թալանել են հարսանիքի մասնակիցների տները

14:22

ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ այրվող առարկա նետած քաղաքացու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ

ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ այրվող առարկա նետած քաղաքացու նկատմամբ հարուցվել է հանրային...

14:06

Փաշինյանը ելույթ կունենա Եվրախորհրդարանում

Փաշինյանը ելույթ կունենա Եվրախորհրդարանում

13:55

Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել. Մանրամասներ

Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել....

13:44

Ապօրինի որսի դեպքեր են բացահայտվել

Ապօրինի որսի դեպքեր են բացահայտվել

13:26

Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 488 տոննա ռուսական հացահատիկ

Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 488 տոննա ռուսական...

13:05

ՀՀԿ-ն օրակարգ թելադրելու և փողոցը վերահսկելու իր տարբերակն ունի. Տիգրան Աբրահամյան

ՀՀԿ-ն օրակարգ թելադրելու և փողոցը վերահսկելու իր տարբերակն ունի. Տիգրան...

10:22

Մարտի 9-ին դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները փոխանակման կետերում

Մարտի 9-ին դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները փոխանակման...

10:03

Մենք մաշեցրել ենք այս իշխանությանը և դաշտ ենք մաքրել այլ քաղաքական ուժերի համար․ Ռոբերտ Քոչարյան

Մենք մաշեցրել ենք այս իշխանությանը և դաշտ ենք մաքրել այլ քաղաքական ուժերի համար․ Ռոբերտ...

09:27

Իրանի նոր գերագույն առաջնորդի ազգանունը կմնա Խամենեի

Իրանի նոր գերագույն առաջնորդի ազգանունը կմնա Խամենեի

09:04

Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի...

17:47

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44