ՀՀ նախագահի աշխատակազմն այսօր՝ դեկտեմբերի 10-ին, հաղորդագրություն տարածեց, որ հանդիպել են նախագահ Արմեն Սարգսյանը և ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ երկրում ստեղծված իրավիճակը քննարկվելու նպատակով:
ԼՈՒՐԵՐ․com-ը հանդիպման մանրամասներին տեղեկանալու համար զրուցեց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանի հետ։ Նա նշեց, որ հանդիպումը տեղի է ունեցել Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ․ «Հանրապետության նախագահը իր սահմանադրական պարտականությունների շրջանակում անհրաժեշտ է համարում ձեռնարկել բոլոր միջոցները՝ լիցքաթափելու և հանգուցալուծելու քաղաքական ճգնաժամը օրենքի շրջանակում և ազգային համաձայնության հիման վրա: Այդ համատեքստում է Հանրապետության նախագահը հանդիպումներ նախաձեռնել և ունեցել խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հասարակայնության, մտավորականության ներկայացուցիչների հետ: Նույն մտահոգություններից ելնելով էլ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, այնուհետև նաև՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ»,- ասաց նախագահի օգնականը։
Նրա խոսքով՝ հանդիպման առաջարկ է արվել նաև Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։
Նշենք, որ 2-րդ նախագահի գրասենյակից հաստատել են տեղեկությունն այն մասին, որ հանդիպումը տեղի է ունեցել Երևանի «Ալեքսանդր» հյուրանոցում
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01