Իրանում Թուրքիայի դեսպան Դերյա Էրսը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն` Բաքվում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած շքերթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից արտասանած բանաստեղծության մի հատվածի առնչությամբ: Ինչպես տեղեկացնում է իրանական Mehrnews կայքը, այս մասին ասել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն:
Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Թեհրանում Թուրքիայի դեսպան Դերյա Էրսը կանչվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ՝ Բաքու կատարած այցի ժամանակ «խառնակիչ եւ անընդունելի» արտահայտություններից հետո:
Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով` Թեհրանն իր վճռական բողոքն է հայտնել նման արտահայտությունների դեմ ՝ կոչ անելով թուրքական կառավարությանը որքան հնարավոր է շուտ բացատրություններ տալ:
«Դեսպանի հետ հանդիպման ընթացքում Եվրասիայի հարցերով արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրենն ընդգծել է, որ հողերի նկատմամբ նկրտումների եւ ռազմատենչ կայսրությունների դարաշրջանը վաղուց ավարտվել է: Իրանի Իսլամական Հանրապետությունը թույլ չի տա որեւէ մեկին միջամտել նրա տարածքային ամբողջականությանը, եւ, ինչպես ցույց է տալիս պատմությունը, Իրանը փոխզիջման չի գնա իր ազգային անվտանգության հարցում»,- հայտարարել է Խաթիբզադեն:
Դեկտեմբերի 10-ի Բաքվում տեղի ունեցած ռազմական շքերթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արտասանել է անջատողական գաղափարներ ներառող բանաստեղծություն Արաքս գետի մասին: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կոշտ պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01