«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում Արա Այվազյանի նշանակումը շատերի, մեղմ ասած, տարակուսանքին ու քննադատությանն արժանացավ. մեծամասնության կարծիքով, նշանակվել է դիվանագիտական կորպուսի ամենաթույլ կադրերից մեկը:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, համակարգում վստահ են, որ Այվազյանը, բացի լավ դեսպան լինելուց, որեւէ այլ քաղաքական, բովանդակային, որակական, մտավոր պոտենցիալ չի դրսեւորել, առավել եւս, բացարձակ անծանոթ է արցախյան բանակցային գործընթացին:
«Փաստ» թերթի տեղեկություններով, Արա Այվազյանի՝ Մոսկվա կատարած առաջին աշխատանքային այցը հարթ չի անցել: ՌԴ ԱԳՆ մեր աղբյուրները հայտնում են, որ նորանշանակ նախարարը շահագրգռված է եղել ոչ միայն ու ոչ այնքան Արցախի շուրջ ստեղծված դրամատիկ զարգացումներում հանգուցալուծումներ գտնելու հարցում, որքան Ռուսաստանի իշխանական շրջանակներում Նիկոլ Փաշինյանի իմիջի վերականգնման աշխատանքներում, մասնավորաբար համոզելու, որ նոյեմբերի 9-ից հետո ստեղծված վիճակում միայն Փաշինյանը կարող է հայ-ռուսական հարաբերությունների երաշխավոր լինել:
Սա, ըստ մեր տեղեկությունների, պարզապես քմծիծաղով է ընդունվել ռուս գործընկերների կողմից: Ի դեպ, ռուսական մեր աղբյուրները տեղեկացնում են, որ նորանշանակ ԱԳ նախարարն արդեն հասցրել է մականուն ձեռք բերել. նրան սկսել են կոչել «Պետրուշկա»: Ցավոք, մեզ չհաջողվեց պարզել, թե այդ մականունն ինչ իմաստ ունի ու ինչի հետ է կապվում՝ կոնկրետ կանաչու տեսակի՞, թե՞ ռուսական հեքիաթների մոտիվների»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
09:44
09:36
09:19
09:01
20:03
19:33
19:01
18:33
18:02
17:02
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01