ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Կոնգրեսին տեղեկացրել է Մարոկկոյին անօդաչու սարքերի (ԱԹՍ) և ճշգրիտ ղեկավարվող զենքի հնարավոր վաճառքի մասին, գրում է Reuters լրատվական գործակալությունը՝ սեփական իրազեկ աղբյուրներին հղումով։
Ըստ ԶԼՄ-ի՝ նախատեսվող գործարքը գնահատվում է 1 միլիարդ ԱՄՆ միլիարդ:
Ըստ ծանուցագրերի բովանդակությանն իրազեկ աղբյուրների՝ վաճառքի ցուցակում ներառված են չորս MQ-9B SeaGuardian հետախուզական անօդաչու սարք, Hellfire կառավարվող հրթիռներ, ինչպես նաև Paveway և JDAM ղեկավարվող օդային ռումբեր:
Հիշեցնենք՝ դեռևս հինգշաբթի օրը Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելը և Մարոկկոն պայմանավորվել են լիարժեք դիվանագիտական հարաբերությունների շուրջ, և դա անվանել են Մերձավոր Արևելքում խաղաղության հսկայական ձեռքբերում: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, իր հերթին, ասել էր, որ Իսրայելն ու Մարոկկոն քրտնաջան կաշխատեն հնարավորինս շուտ լիարժեք դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և ուղիղ թռիչքներ հաստատելու ուղղությամբ:
Ավելին՝ նույն օրը Սպիտակ տան ղեկավարը տեղեկացրել էր նաև այն մասին, որ ստորագրել է Արևմտյան Սահարայի նկատմամբ Մարոկկոյի ինքնիշխանությունը ճանաչող հռչակագիր:
Արևմտյան Սահարայում տիրող իրավիճակը մի քանի տասնամյակ մնում է միջազգային վեճի առարկա: 1970-ականների կեսերին ստեղծված «Ֆրոնտ Պոլիսարիոն» (Սագուա էլ Համրայի և Ռիո դե Օրոյի ազատագրման ժողովրդական ճակատ) տարածաշրջանում անկախության է ձգտում։ Այն իսպանացի գաղութարարների հեռանալուց հետո հռչակվել է Սահարայի Արաբական ժողովրդավարական հանրապետություն և Ալժիրի աջակցությամբ սկսել է զինված պայքար մղել: Հակամարտության գոտում մարտերը շարունակվել են մինչ 1991 թվականը և դադարեցվել են միայն այն բանից հետո, երբ ՄԱԿ-ը տարածաշրջան խաղաղապահ առաքելություն է ուղարկել:
Չնայած միջազգային հանրության բազմաթիվ խաղաղարար նախաձեռնություններին, այս վեճը դեռևս լուծված չէ: Մարոկկոն Արևմտյան Սահարան համարում է իր անբաժանելի մասը և թույլ է տալիս միայն նրան լայն ինքնավարություն տրամադրել: 2007-ի հունիսից Մարոկկոն և Ֆրոնտ Պոլիսարիոն բանակցությունների չորս փուլ են անցկացրել, որոնք բոլորն էլ որևէ արդյունքի չեն հանգեցրել
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44