Համացանցում բարձրացած աղմուկից հետո ՀՀ ԱԳՆ–ն խմբագրել է իր այսօրվա հայտարարությունը՝ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ։ Նշենք, որ ավելի վաղ ԱԳՆ տարածած հայտարարությունում ասվում էր.
«Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, օգտվելով այն փաստից, որ Արցախի Հանրապետության տվյալ հատվածում խաղաղապահ ուժեր տեղակայված չեն, Ադրբեջանի զինված ուժերի հատուկջոկատային ստորաբաժանումները գրոհ են ձեռնարկել արցախա-ադրբեջանական շփման գծի Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի հատվածում, ինչի հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել ՊԲ վեց զինծառայողներ: Ադրբեջանական ուժերը սադրիչ գործողությունները շարունակել են նաև այսօր՝ Հադրութի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ»: Համացանցում աղմուկ էր բարձրացրել վերջին երկու բնակավայրերն վերաբերող հատվածը։ Օգտատերերը գրում էին, որ Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերը Հադրութի շրջանում չեն։ Այս առնչությամբ Facebook-ի իր էջում «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը գրել էր. «Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածում հայտնելով, որ Ադրբեջանական ուժերը սադրիչ գործողությունները շարունակել են նաև այսօր՝ Հադրութի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ: Էդ գյուղերը Շուշիի շրջանում են: Խաղաղապահների հետ խոսելուց գոնե իմացեք ինչը որտեղ է»,– գրել է նա: Դրանից հետո ԱԳՆ–ը խմբագրել է իր հայտարարությունը հետևյալ ձևակերպմամբ. «Ադրբեջանական ուժերը սադրիչ գործողությունները շարունակել են նաև այսօր՝ Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ»։
14:03
13:55
13:45
13:38
13:38
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44