ՀՀ Արագածոտնի մարզի Կաքավաձոր համայնքի ղեկավար, ազատամարտիկ Հայկ Բաղդասարյանը հայտարարություն է տարածել, որով պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐԱԳԱԾՈՏՆ ՄԱՐԶԻ ԿԱՔԱՎԱՁՈՐ ԳՅՈՒՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏ ՀԱՅԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ
Սիրելի հայրենակիցներ, Հայաստանն ու Արցախը կանգնած են արհավիրքի առաջ, երկիրն աղետի շեմին է: Մենք կորցրել ենք Արցախի զգալի մասը, ունենք հազարավոր զոհեր, անհետ կորածներ, տնտեսական ու սոցիալական խնդիրներ: Ամեն օր նոր խնդիրների ենք առերեսվում, հակառակորդի կողմից նոր հայտարարություններ են տարածվում, որոնք մնում են անպատասխան: Նիկոլ Փաշինյանը, կառավարության բոլոր քարոզչական լծակներն օգտագործելով, ժողովրդին սուտ տեղեկություններ տալով, տապալեց Արցախյան պատերազմը: Այժմ էլ շարունակվում է նույն ձևով: Այս ամենի համատեքստում, նույնիսկ ամենափոքր թվացող հարցերը չեն լուծվում պետական մակարդակում, քանի որ կառավարման ամբողջ համակարգն այս օրերին անգործության է մատնված: Յուրաքանչյուր րոպեն հայ ժողովրդի համար թանկ է և կարող է անդառնալի հետևանքներ ունենալ: Ստեղծված իրավիճակում ամեն օր, էլ ավելի ենք համոզվում, որ այս իշխանության հետ հնարավոր չէ չեզոքացնել մեզ սպառնացող վտանգը: Ելնելով այս ամենից, ես` Հայկ Բաղդասարյանս, որպես Արագածոտն մարզի Կաքավաձոր համայնքի ղեկավար, միանում եմ իմ հայրենակիցներին, և պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:
Համայնքի ղեկավար` Հայկ Բաղդասարյան
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01