Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը վստահեցնում է, որ մարզի սահմաններում իրավիճակը նորմալ է, պաշտպանությունը պատշաճ մակարդակի վրա է, հերքում է դեկտեմբերի 13-ին համացանցում տարածված տեղեկությունները, թե Ագարակ գյուղի ուղղությամբ և Կապանի պաշտպանական դիրքերի վրա հակառակորդը հարձակման փորձ է արել: «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադառնալով այդ տեղեկություններին՝ մարզպետն ասաց. «Սխալ են ասում, նման բան չկա: Ամեն ինչ հանգիստ է: Մեր զորքերն իրենց տեղում են, կատարում են իրենց առաքելությունը: Սյունիքի մարզում պաշտպանությունը լրիվ իր տեղն է, նման խնդիրներ չկան»,-ասաց մարզպետը՝ հերքելով հարձակման փորձերի մասին տեղեկությունները: Նրա խոսքով՝ մարզում բարոյահոգեբանական վիճակը ևս կայուն է, ամեն ինչ հանգիստ է: Մարզպետը հորդորեց տարատեսակ ինֆորմացիաներին ականջալուր չլինել: Պողոսյանի խոսքով՝ հակառակորդը նախորդ օրը խրամատից բարձրախոսով մի երկու բառ է ասել: «Դավիթ Բեկի ուղղությամբ ձախ թևում և Ներքին Խնձորեսկից դեպի աջ առաջնագծից հակառակորդը բարձրախոսով ասել է՝ հետ գնացեք ձեր վարչական տարածքները մինչև այսինչ ժամը: Սակայն չի նշանակում, թե մենք պետք է իրենց հրամանը կատարենք»,-ասաց մարզպետը: Դեկտեմբերի 13-ից համացանցում տարածվել էին տեղեկություններ, թե ժամը 19:30-ի շրջանակներում Ադրբեջանը հարձակման է անցել Կապանի Ագարակ գյուղի ուղղությամբ, ու Կապանի պաշտպանական դիրքերի վրա հակառակորդը կես ժամ անդադար կրակել է:
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
09:04
17:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44