Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը երեկ հայտարարեց.
«ԼՂ 7 շրջանները 5 մլրդ դոլարի դիմաց հանձնելու առաջարկը արվել է Դուբայում՝ 2018 թվականի հոկտեմբերին։ Առաջարկն արել է Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարը։ Առաջարկը փոխանցվել է ԱԱԾ ժամանակվա տնօրեն Արթուր Վանեցյանին։ Նա առաջարկը ստացել է փակ ծրարով և այն փոխանցել Նիկոլ Փաշինյանին»։
«Հրապարակ»-ը հայտարարության վերաբերյալ մեկնաբանություն է խնդրել ԱԱԾ նախկին տնօրեն, այժմ ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանից։
Հրապարակ- Պարոն Վանեցյան, վերջին օրերին շատ է խոսվում ստեղծված իրավիճակի, Նիկոլ Փաշինյանի և 5 միլիարդ դոլարով Արցախը ծախելու մասին, ի՞նչ կարող եք ասել այս թեմայի շուրջ:
Արթուր Վանեցյան- Ընդամենը հուշեմ, Ձեր հարցի, ինչպես նաև ստեղծված աղետալի իրավիճակի հետ կապված մի շարք այլ հարցերի պատասխանները կարող եք գտնել՝ ևս մեկ անգամ ուշադիր վերընթերցելով իմ հրաժարականի դիմումը: Այս պահին մեկ բան ակնհայտ է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դավաճան է և պետք է անհապաղ հեռանա: Դա բխում է Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի շահերից, սա ասում եմ ոչ թե որպես միայն ՀՀ քաղաքացի, այլ որպես ԱԱԾ նախկին ղեկավար:
Հրապարակ- Այնուամենայնիվ, Ձեր և Ադրբեջանի ներկայացուցչի միջև Դուբայ քաղաքում, ինչպես նշել է Միքայել Մինասյանը, հանդիպում եղե՞լ է, թե՞ ոչ, և ի՞նչ եք քննարկել այդ հանդիպմանը:
Արթուր Վանեցյան- Թե ես, թե Նիկոլ Փաշինյանը բազմիցս նշել ենք, որ 2018թ. հեղափոխությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հաստատվել է օպերատիվ կապ, և այո՝ մինչև ԱԱԾ տնօրենի պաշտոնում իմ պաշտոնավարման ավարտը այդ կապն իրականացվել է իմ և ևս մեկ պաշտոնյայի միջոցով, ով մինչ օրս պաշտոնավարում է: Օպերատիվ կապի շրջանակներում ես պարբերաբար հանդիպումներ եմ ունեցել Ադրբեջանի ներկայացուցչի հետ, այդ թվում՝ Դուբայ քաղաքում։ Այդ շփումների արդյունքում բազմիցս տարաբնույթ տեղեկություններ եմ ստացել և փոխանցել Նիկոլ Փաշինյանին, իսկ այդ շփումների մասին տեղյակ են եղել Ազգային անվտանգության խորհրդի բոլոր անդամները: Ինչ վերաբերում է հիշատակված հանդիպման կամ այդ ձևաչափով տեղի ունեցած բազմաթիվ այլ հանդիպումների բովանդակությանը, ապա հարկ եմ համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ չեմ պատրաստվում ծառայության բերումով ստացված տեղեկությունները հրապարակայնացնելը:
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44