Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Խծաբերդ բնակավայրի ուղղությամբ դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով հայկական կողմն ունի գերեվարված զինծառայողներ: Նրանց հարազատները Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար հանդիպել են իրավաբանների հետ: «Մենք ստացել ենք դիմումներ, հիմա էլ ստանում ենք, աշխատանքները շարունակվում են: Իսկապես, Խծաբերդից հաստատված գերեվարման դեպքեր կան»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Սիրանուշ Սահակյանը: Նա չնշեց, թե կոնկրետ քանի դիմում են ստացել, քանի որ թիվն անընդհատ փոխվում է. «Այս պահին աշխատանքները շարունավում են: Ամեն պահ զրուցում ենք ընտանիքի անդամների հետ: Քիչ առաջ երեքն էր, հիմա անընդմեջ մեծանում է: Աշխատանքներն ավարտելուց հետո կկարողանանք հաստատ նշել, թե քանի գերեվարված անձ կա: Գերեվարվածները զինծառայողներ են»: Ս. Սահակյանի ներկայացմամբ, պատերազմի սկզբից սկսած՝ սեպտեմբերի 27-ից, օրվա կտրվածքով 30-40 հոգի այցելում է իրենց, ընտանիքի անդամներ, սակայն դա չի նշանակում, որ հանդիպման արդյունքներում անպայման գերեվարման իրավական գործընթաց են սկսում, որովհետև ուսումնասիրում են ապացույցները: «Այն գործերը, որոնցով ներկայացվել են դիմումներ, այս պահին գերազանցում են 70-ը: Սա միայն անհապաղ միջոց կիրառելու դիմումներ են, շուրջ երկու տասնյակ գործերով արդեն հիմնական գանգատներ էլ ենք ներկայացրել»,- նշեց փաստաբանը: Երեք խումբ անձանց գործերով են դիմում ՄԻԵԴ՝ զինվորական անձիք, որոնք գերեվարվել են մինչև սեպտեմբեի 27-ը, պատերազմի ընթացքում գերեվարված զինվորականներ և քաղաքացիական անձիք: Ս. Սահակյանը հայտնեց, որ երեկ Ադրբեջանից Հայաստան վերադարձված անձանց շուրջ կեսն այն գերիներն էին, որոնց իրավունքների պաշտպանության նպատակով իր գործընկեր Արտակ Զեյնալյանի հետ Ադրբեջանի դեմ գանգատներ էին ներկայացրել Եվրոպական դատարանին: Նա նշեց, որ իրենց գործունեության հիմնական նպատակն է գերեվարման բոլոր դեպքերը փաստաթղթավորվեն ու ապացույցների ճնշման ներքո ստիպել, որպեսզի հաստատվեն անձանց գերեվարումները, ստիպել քաղաքական գործընթացների շրջանակում հնարավորինս արագ վերադարձվեն: Երկրորդ նպատակն է, ներկայացնել, թե ինչ վերաբերմունքի են արժանացել հայ ռազմագերիներն ու քաղաքացիական անձիք, դրանց առնչությամբ ազգային արձագանքը և փոխհատուցումները: «Մենք պնդել ենք և կիսում ենք այն համոզմունքը, որ ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքը դուրս է եկել միջազգային կանոններից, դաժան վերաբերմունքի, խոշտանգումների դրվագներ կան, որոնց առնչությամբ պետք է լինի Ադրբեջանի պատասխանատվությունը»,- նշեց նա: Այս առնչությամբ, ըստ Ս. Սահակյանի, բավական աշխատանք ունեն անելու, իհարկե, բոլոր հարցերը քննարկելով ու համաձայնեցնելով իրենց վստահորդների հետ: Ս. Սահակյանը հայտնեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում բացի իրենց կողմից ներկայացված գանգատներից, մոտավոր 35 անձի գործով ևս դիմում է ուղարկվել:
Աղբյուր` Panorama.am
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01